Հետո պիտի ասեն՝ ինչի՞ ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10%-ով, և ոչ թե` 20, որովհետև ոչ միայն նրանց աշխատավարձն ենք բարձրացնում, այլև գողացողների․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Պետք է քաջալերենք բազմազավակ ընտանիքներին, մյուս կողմից պետք է երաշխիքներ ստեղծենք, որ այդ բազմազավակ ընտանիքների երեխաները հետագայում չհամալրեն աղքատ քաղաքացիների շարքերը, բայց սրա համար պետք է լուծել մեկ ֆունդամենտալ խնդիր՝ նրանք պետք է մրցունակ կրթություն ստանալու հնարավորություն ստանան։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ լավ է՝ Ամանորից առաջ որոշակի սնունդ ենք տալիս և այլն, և այլն, ռազմավարական առումով մենք էս ամբողջը, ինչ սննդի վրա ենք ծախսում, չեմ ասում՝ բացառենք հումանիտար օգնությունը, բայց մտածողության վեկտորի առումով մեր խնդիրը պետք է լինի․․ բոլոր երեխաներին ապագայում աղքատությունից ապահովելու համար միայն մեկ տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն։ Նրանք ստանան այնպիսի մասնագիտություն, որ աշխատանքի շուկայում կարողանան գտնել աշխատանք։ Մեր կրթության ոլորտի բարեփոխումները մենք խոսեցինք, քննարկեցինք, քննադատվեցինք, 2020 թվականին պետք է լինի գործողությունների տարի։ Այն, ինչ որ մենք հայտարարել ենք ռացիոնալ՝ հակափաստարկ չեմ լսել։ Մենք պետք է գնանք հանրակրթության բովանդակային փոփոխության։ Չի կարող լինել, որ երկիրը հռչակենք տեխնոլոգիական երկիր, աբյց այն այդպիսին դարձնելու ճանապարհին․․ էս երեկվա լուրերի ազդեցության տակ եմ մնացել, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էլ կոչ էր անում, որպեսզի երեխաներին ծնողները ինժեներական կրթության ուղղորդեն»,- ասաց Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ ինքնության հետ կապված հարցերն առարկայական չափորոշիչների մշակման հիմքում են դրված և առաջնահերթություն են համարվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր դպրոցներում պատշաճ հայոց լեզու, պատմություն, գրականություն չի ուսուցանվում։

«Էսօրվա դրությամբ 126 դպրոցի վերաբերյալ կան քրեական գործեր, որոնց տնօրեններն իրենց բարեկամներին, հարազատներին, բաջանաղներին բերել են, դպրոցներում ձևակերպել են այս կամ այն հաստիքի աշխատող և պետությունից աշխատավարձ են ստացել առանց գործի գալու։ Հետո պիտի ասեն՝ ինչի՞ ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով, և ոչ թե 20 տոկոսով։ Շատ պարզ պատճառով, որովհետև մենք, ըստ էության, հիմա բարձրացնում ենք ոչ միայն ուսուցիչների աշխատավարձը, այլ բարձրացնում ենք գողացողների աշխատավարձը»,- նկատեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։