ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրի քաղաքում մշտադիտարկում է անցկացնում ձվի իրացման շուկայում, որի ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ մամուլի ծառայությունից: 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ: Ըստ այդմ՝ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և …

