Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին այսօր Երևանի ավագանու որոշմամբ շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում: Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի …

