ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում զինծառայողները արյուն են հանձնել «Նվիրի՛ր կյանք» ակցիայի շրջանակում։ Ինչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, մոտ 500 զինծառայող արյուն է հանձնել Գյումրիում՝ Արյան բանկին։ Բարեգործական ակցիային առաջին անգամ մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի ավագ դասարանների աշակերտները, որոնք «Յունարմիա» ռազմա-հայրենասիրական շարժման անդամ են։ Ընդհանուր առմամբ, հանձնվել է 200 լիտր …

