Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» …

