Խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվություն ստանալու երկու հարցումներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխաններ է ստացել ՀՀ հատուկ քննչական ծառայությունից 2019 թ․ փետրվարի 26-ին և հուլիսի 22-ին: 2019 թ․ փետրվարի 25-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում խոշտանգման հիմքով 15 քրեական գործ էր քննվում, ևս 2-ը՝ արդեն դատարանում։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կազմավորման սկզբից՝ 2006թ.-ից …

