Պերմյակովը դատապարտվեց, բայց հանցագործությունը չբացահայտվեց․ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 5 տարի անց. ՀՔԱՎ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՔԱ Վանձորի գրասենյակը անդրադարձել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը:

«Հունվարի 12-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 5-րդ տարելիցը։

Հանցագործության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2016 թ․ օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց։

Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախաքննության ընթացքում  էլ մեղադրյալ Պերմյակովը մնաց ռազմաբազայի տարածքում և ՀՀ իրավապահներին չհանձնվեց։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը այս գործում ներկայացնում են սպանված Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների շահերը։

Ինչպես քննության ողջ ընթացքում, այնպես էլ դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը ահազանգել են, որ քննությունն իրականացվում է թերացումներով, դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատավոր Հ․ Մովսիսյանը հետևողականորեն մերժում էր միջնորդությունները, դրանք համարում անհիմն։

Դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվեց։

Պողոսյանների ներկայացուցիչ Ա․ Զալյանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներն են։

Գանգատում  նշվել էր, որ երկու պետությունները չեն իրականացրել իրենց պոզիտիվ պարտականություններն ու չեն կանխագելել Ավետիսյանների ընտանիքի կյանքի իրավունքի նկատմամբ վտանգը, քննությունը օբյեկտիվ չի եղել, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։

Ուշագրավ է, որ Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին հայկական կողմին պատշաճ չտեղեկացնելու մասով իրականացրած քննության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դեռևս 2017 թ․-ի հունիսի 23-ին դիմել էր ՀՀ քննչական կոմիտե։ Չնայած հարցադրումները շատ հստակ էին՝ Քննչական կոմիտեն լղոզված պատասխաններ էր տվել և այդպես էլ չէր պատասխանել հարցերին, թե որ գործողության համար ովքեր են պատասխանտվության ենթարկվել։

Այդ պատասխանից պարզ դարձավ նաև, որ ռուսական կողմը, որը այդ քննությունն իրականացնելու իրավունքն էլ չուներ, զորամասը լքելու մասին հայկական կողմին անհապաղ չհայտնելու մասով քննության նյութերը ՀՀ քննչական կոմիտեին չի տրամադրել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է նաև 2018-ի դեկտեմբերին ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի ծեծելուց հետո մահացած գյումրեցի Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։

Ա․ Ռազգիլդեևը ևս ՀՀ իրավապահներին չի հանձնվել և ՀՀ կալանավայրում չի պահվում։ Չնայած այս անգամ դատավարությունը նշանակված է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստերին նրա ներկայությունը, կարծես թե, հնարավոր չի  լինում ապահովել․ արդեն երրորդ դատական նիստը հետաձգվում է անհասկանալի պատճառաբանություններով։

ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության և մարդու իրավունքների վիճակի վրա դրա ազդեցությանը ՀՔԱՎ-ը անդրադարձել է նաև «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցում, որը «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա»՝ ՀՔԱՎ-ի և միջազգային գործընկերների զեկույցի մաս է կազմում»,- ասված է հաղորդագրությունում: