Մեզ ասել են՝ շուտ արեք, մի նախագիծ տվեք։ Մենք գտանք իտալացիներին և իրենք դիմեցին նախարարություն։ Նախարարությունն արագ տվեց թույլտվությունը, հետո՝ քաղաքապետարանը։ Մարտի 19-ին ենք դիմել, իսկ պատասխանը ստացել ենք հունիսի 26-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ «Երբ քաղաքապետարանը տվեց թույլտվությունը, ասացինք՝ եկեք կողմ դառնանք։ Քաղաքապետարանը դեմ …

