Իրանին այժմ ձեռնտու չէ ուղիղ պատերազմի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ. Արմեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այն, որ Իրանն ու ԱՄՆ-ն վաղուց արդեն անուղղակի պրոքսի-պատերազմների մեջ են երրորդ երկրների տարածքում, նորություն չէ: Այսօր կազմակերպված «Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել» խորագրով փորձագիտական քննարկմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը:

«Բայց որ երկու երկրների հարաբերություններն այնքան կվատանան, այնքան կսրվեն, որ ուղղակի պատերազմի սպառնալիք կլինի, շատերիս համար անսպասելի էր»,- հավելեց փորձագետը:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ փորձագիտական շրջանակներում շատ է խոսվում այն մասին՝ արդյո՞ք համարժեք էր Թեհրանի պատասխան հարվածն ամերիկյան կողմից հայտնի գեներալի սպանությանը: «Ես կարծում եմ, որ ռեալ պոլիտիկի տեսանկյունից միանգամայն արդարացի էր»,- ասաց նա:

Իրանագետը հիշեցրեց, որ երբ ԱՄՆ-ն հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, Սպիտակ տան վարչակազմը հայտարարեց պատմության մեջ աննախադեպ ճնշումների քաղաքականության մասին, որի արդյունքում Իրանը պետք է մեկուսացվեր միջազգային հանրությունից:

«Իրանի նկատմամբ տարվում է քաղաքական, տնտեսական, հոգեբանական պատերազմ, և այս մեկուկես տարվա ընթացքում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոստովանությամբ, իրանական կողմը մոտ 200 մլրդ դոլարի վնաս է կրել: Դա ահռելի թիվ է Իրանի համար և, բնականաբար, դա պետք է ազդեր նաև Իրանի ներսում գոյություն ունեցող հասարակական տրամադրությունների վրա»,- ասաց Արմեն Վարդանյանը:

Չնայած այս ամենին՝ փորձագետը չի կարծում, որ Իրանն ուղիղ պատերազմի մեջ կմտնի ԱՄՆ-ի հետ. ասում է՝ ձեռնտու չէ: Արմեն Վարդանյանը նաև Իրան-ԱՄՆ հարաբերություններում զարգացումների սցենարներ ներկայացրեց:

Մանրամասները՝ տեսանյութում: