Աբխազիայի խորհրդարանը նախագահի պաշտոնակատար է նշանակել վարչապետ Վալերի Բգանբային

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն ընդունել են երկրի նախագահի պաշտոնակատարի մասին որոշման նախագիծը: Երկրի ղեկավարի պարտականությունները կկատարի վարչապետ Վալերի Բգանբան: «Sputnik Աբխազիա»-ի փոխանցմամբ՝ նախագծին «կողմ» են քվեարկել ներկա բոլոր 34 պատգամավորները:

Մինչ այդ, օրենսդիրներն ընդունել էին Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը:

Աբխազիայում կրկնակի նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 22-ին: Նոր քվեարկության մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան անվավեր է ճանաչել 2019 թվականին կայացած ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը:

Օրենսդրության համաձայն՝ կրկնակի ընտրություններին կարող են առաջադրվել ինչպես նախորդ, այնպես էլ նոր թեկնածուներ: Ռաուլ Խաջիմբան, սակայն, այլևս չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում, հայտնել է փոխնախագահ Ասլան Բարցիցը:

Ռաուլ Խաջիմբան, հիշեցնենք, հրաժարական է ներկայացրել երեկ երեկոյան: Ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ նման պահանջով հավաքվել էին նախագահական պետական առանձնատան մոտ: Ավելի ուշ նա լիազորությունները վայր դնելու մասին փաստաթուղթն ուղարկել է խորհրդարան: