ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է Ցյուրիխ` հանդիպման

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուռբոլի ֆեդերացիայի պաշտնական կայքը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է հանդիպման կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում:

«Հարգելի նախագահ,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն այս գեղեցիկ խաղի զարգացմանը  ձեր երկրում: Դուք միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ այս նպատակն ի կատար ածելու: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են ձեր առջև ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար:

Կցանկանայի մոտ ժամանակներս հրավիրել Ձեզ Ցյուրիխ:

Շնորհակալ կլինեմ, եթե իմ շնորհավորանքները փոխանցեք նաև Գործադիր կոմիտեի՝ այդ օրն ընտրված անդամներին:

Ձեզ և ձեր թիմին մաղթում եմ հաջողություններ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները և հուսով եմ` շուտով կրկին կհանդիպենք», – ասված է Ջիանի Ինֆանտինոյի ուղերձում: