Փոխնախարար Սմբատյանը պարզաբանել է ծննդօգնության մարզային որոշ բաժանմունքների պետպատվերի մերժումը

Լուրեր

22.05.2026 | 18:10
Պետդումայի խոսնակը ՀՀ-ին մեղադրել է «ոչ բարեկամական» դիրքորոշման համար // «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ են ձերբակալվել. ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 18:04
Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
22.05.2026 | 17:55
ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը կարող է հայտարարվել ժամերի ընթացքում. ինչ կետեր են ներառված․ աղբյուր
22.05.2026 | 17:46
«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին
22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը պարզաբանել է առողջապահական մարզային մի շարք կազմակերպությունների ծննդօգնության բաժանմունքների պետական պատվերի տեղադրման մերժման մասով ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Բժշկական ծառայությունների, այդ թվում՝ ծննդօգնության ծառայության կազմակերպման  վերաբերյալ որոշումներ ընդունելիս առողջապահության նախարարությունը բացառապես առաջնորդվում է իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմամբ`տվյալ դեպքում՝ մոր և մանկան առողջության պահպանմամբ և հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազմամբ:

Հենց այս նպատակների իրագործման համատեքստում թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով  2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից (որի նախագահը հանդիսանում եմ ես) կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով, որը զեկուցվել է նախարարին և հանձնաժողովի որոշումների հիմքով արձակվել են նախարարի համապատասխան հրամանները:

Այսպես, 2018 թվականին, Հայաստանում նորածնային (0-27 օրական երեխաներ) մահերը 182-ն են, մեռելածինները` 623: Ցավով պետք է նշեմ, որ 2019-ին արձանագրվել է 13 մայրական մահ:

Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը:

Պատճառները բազմաթիվ են և դրանց թվին է դասվում նախածննդյան շրջանում բարդությունների, պաթոլոգիաների ուշացած հայտնաբերումը, ոչ ճիշտ ժամանակին ուղղորդումը դեպի նեղ մասնագիտացված կենտրոններ: Չստորադասելով և չնվազեցնելով յուրաքանչյուր բժիշկի մասնագիտական ներուժն ու որակները՝ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ընդունած ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Աչաջրի առողջության կենտրոնում 2018-ին ընդունվել է թվով 88 ծնունդ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսների ընթացքում 75 ծնունդ։ Այստեղից պարզ է դառնում, որ 4-5 օրը մեկ ընդունվում է 1 ծնունդ: Ավելին` կենտրոնում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն, չկա անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ:

Սա ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում թե ծննդկանի, թե նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ Տվյալ կենտրոնի օրինակով ծառայությունը չպետք է գործեր դեռևս 2019-ին, սակայն կազմակերպությանը տրվել է 1,5 տարի ժամանակ՝ բարձրացնելու ծնունդների թիվը և ծննդօգնության կազմակերպման համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող պայմաններ ապահովել:

Առանձնահատուկ նշեմ, որ պետությունը ի դեմս առողջապահության նախարարության որևէ ֆինանսական տնտեսում չի իրականացնում տվյալ որոշումների պարագայում, քանի որ ցանկացած ծննդօգնության դեպք փոխհատուցվում է և շարունակվելու է փոխհատուցվել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Այսինքն, նույն Աչաջրի բնակիչը երբ ծննդօգնություն է ստանում հանրապետության որևէ կենտրոնում, այսպես թե այնպես պետությունը փոխհատուցում է տվյալ կենտրոնին  համապատասխան գումարը:

Ավելին` միայն առողջապահական բաղադրիչի ապահովման մասով դեմոգրաֆիկ ցուցանիշները խթանելու, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որի շնորհիվ իրականացվելու են մի շարք առողջապահական համալիր միջոցառումներ՝ ծնելիության բարձրացմանն ուղղված:

Ինչ վերաբերում է տվյալ 9 կենտրոնների ծննդօգնության ծառայություններին, պետք է արձանագրել, որ դրանք ֆինանսական առումով ավելի քան ծախսարդյունավետ չեն, այսինքն՝ պետությունից ստացված ծննդօգնության փոխհատուցման գումարները նման  փոքր ծավալների դեպքում չեն բավարարի նույնիսկ պատշաճ կադրային և տեխնիկական ապահովվածություն ունենալու համար:

Նման կենտրոններին առաջարկում եմ զարգացնել շտապ բժշկական օգնության ծառայությունը` հենց նույն ծննդկաններին առավել մասնագիտացված ծննդօգնության ծառայություն ունեցող կենտրոններ հասցնելու նպատակով, որի դիմաց բոլոր կենտրոնները ստանում են և  կստանան անհրաժեշտ պետական ֆինանսավորում:

Ամփոփելով վերոգրյալը, խնդրում եմ հանրության և հասարակության բոլոր ներկայացուցիչներին չշահարկել, չքաղաքականացել և չխեղաթյուրել իրականությունը, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` մայրերի և երեխաների կյանքի և առողջության մասին է: Ինչ վերաբերում է համապատասխան բժշկական անձնակազմին, ապա առողջապահության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ փորձելու օգնել այլ բժշկական կենտրոններում և/կամ/ միջին բուժանձնակազմի մասով նույն կենտրոնի այլ ծառայությունում աշխատանք գտնելու հարցում»,- նշված է պարզաբանման մեջ: