Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

«Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը:

 

Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ Սահմանադրությունն ու պետականությունը կազմաքանդվում են։

 

Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով  մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։

 

Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու`յուրաքանչյուրիս վրա։ 

Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին ոչ ենթակա պետական ինստիտուտը՝ պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից։

 

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՍԴ դատավորներին՝ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին, Արայիկ Թունյանին և Ֆելիքս Թոխյանին, բարձր գնահատում նրանց քաղաքացիական ու արժանապատիվ դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն իրականում պետականամետության և պատասխանատվության գիտակցության նախանձելի օրինակ է յուրաքանչյուրիս համար։

 

Կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով ներկայացված նսեմացուցիչ առաջարկը մերժելուց հետո ՍԴ դատավորների վրա նենգ հարձակումները ծավալվում են նաև անձնական տիրույթում՝ շատնաժի ու անբարոյական գործիքների տեսքով։ Ակնհայտ է, որ այլևս կիրառվելու են ամենաքստմնելի միջոցները։

 

Մեր համոզմամբ, Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումով սահմանադրական արդարադատության վերացումն այն աստիճան է կարևորվում գործադիր իշխանության կողմից, որ չի բացառվում անգամ ՍԴ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելու սցենարը։ Այս ամենի հեղինակները, սակայն, հերթական անգամ սխալվել են, քանզի կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրական դատարանի դատավորները մնում են իրենց երդմանն և առաքելությանը հավատարիմ։

 

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբն իր գնահատանքը, համերաշխությունը և լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին։ 

Այսօր Հայաստանի պետականության ապագան կախված է նաև ձեզանից։