Բռնության կոչերը, ատելության խոսքերը ոչ այլ ինչ են, քան պետության, պետականության և ազգային անվտանգության դեմ ուղղված քայլեր: Այս մասին ԱԺ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը քննարկելու ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: «Այն, ինչ տեղի էր ունենում քաղհասարակության դեմ և տեղի ունեցավ ուսուցիչների դեմ, …

