Սահմանադրական դատարանի որոշմամբ Թուրքիայում վերացվել է Wikipedia-ի արգելքը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամենածավալուն համացանցային հանրագիտարանի՝ Wikipedia-ի հասանելիության վերականգնման անհրաժեշտության մասին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է երկրի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete). գրում է ermenihaber-ը:

Դրանով, փաստորեն, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է  մտել։ Կայքի հասանելիությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի վճիռն ուղարկվի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությանը» (BTK):

Դատարանի որոշման մեջ Թուրքիայի ՍԴ-ն սահմանել է, որ Wikipedia-ի արգելափակումը հակասում է ժողովրդավարական հասարակարգի պահանջներին, իսկ կայքի արգելափակման համար պատճառ հանդիսացող հոդվածներն իրականում բոլորովին էլ սարսափելի բովանդակություն չունեն։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեռ 2019թ․ դեկտեմբերի 26-ին կայացրած որոշմամբ անօրինական էր ճանաչել Wikipedia-ի արգելափակումը։ Չնայած դրան 2․5 տարի շարունակ Wikipedia-ն Թուրքիայում շարունակում էր արգելափակված մնալ:

Հիշեցնենք, որ Wikipedia-ն (բոլոր լեզուներով) Թուրքիայում արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Այդ արգելքը պաշտոնապես հիմնավորվել էր այն հանգամանքով, որ առցանց հանրագիտարանում կան որոշ հոդվածներ, որտեղ Թուրքիան հավասարեցվում է ահաբեկչական խմբավորումների հետ։ «Վիքիպեդիայի» սեփականատեր «Wikimedia» հիմնադրամը կայքի հասանելիության արգելափակումը բողոքարկելու նպատակով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։