Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Մենք ֆիքսում ենք, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս վարկեր, որոնք առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի վարկ»,- այս մասին կառավարության նիստում իր խոսքում ընդգծեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկի վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն:

«Ամեն օր 20-30 նամակ եմ ստանում, որ մարդն ասում է՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, սա անընդունելի խոսակցություն է: Ֆինասական գրագիտությունն ունի ֆունդամենտալ խնդիրներ: Այդ խնդիրնեից մեկն էլ այն է, որ չես կարող ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, արի այս անգամ դու փակի: Ամեն վարկ վերցնող պետք է իրեն հաշիվ տա, էլ չեմ ասում այդ երկար պատմությունները՝ գյուղվարկ վերցնեմ, գնամ՝  «Նիվա» առնեմ,  «Նիվա»-ն գցեմ ձորը, դե կառավարությո՛ւն, արի տես հլը ի՞նչ ես անում: Մենք, որտեղ կա օգնության կարիք, օգնում ենք, բայց պետք է նաև ասենք՝ հարգելիներս, այդպես չէ: Այդ գործելակերպն անընդունելի է, և մենք  դրա մասին պետք է ասենք»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։