«Սորոսի» հիմնադրամի դրամաշնորհառուները հարկային արտոնություն չեն ստացել

Լուրեր

25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
Բոլորը

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հունվարի 14-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակից ֆինանսավորվող կազմակերպություններն ազատվել են մի շարք հարկերից. գրում է fip.am-ը:

«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի N 86-Ա որոշմամբ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող հետևյալ կազմակերպությունները համարվել են «բարեգործական», ազատվել են մի շարք հարկերից»,- մասնավորապես, գրել է Մալյանը:

Նա ներկայացրել է հասարակական կազմակերպությունների անուններ, որոնց շարքում են հայտնվել «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Հանրային լրագրության ակումբը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և այլն:

Գրառմանը Մալյանը կցել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մարտի 2-ին ստորագրած որոշումը:

Մալյանի գրառումը տարածել են Politik.amTert.amZham.amYerevan.today.am և այլ լրատվականներ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Նարեկ Մալյանի գրառումը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:

Նշենք, որ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են 2002 թվականին ընդունված «Բարեգործության մասին» օրենքով: Բարեգործական ճանաչված կազմակերպություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից և մաքսային տուրքից:

Համաձայն կառավարության N 66-Ն որոշման, որն ուժի մեջ է մտել 2003 թվականին, բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունների  հետ աշխատանքը վերահսկում, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատելու գործընթացը կատարում է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը:

2018 թվականի օգոստոսի 21-ի N 908-Ն որոշմամբ կառավարության կողմից լիազորված մարմին է ճանաչվել ՀՀ առաջին փոխվարչապետը, իսկ 2019 թվականի մեկ այլ որոշմամբ բարեգործության ոլորտը համակարգում է  փոխվարչապետը:

Հատկանշական է, որ ոչ թե ցուցակում նշված կազմակերպություններն են ազատվել հարկերից, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։

Կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ ԲՀՀ Հայաստանը նման արտոնություն է ստանում։ Նա ասաց, որ ամեն տարի, իսկ կարգի փոփոխությունից հետո՝ երկու տարին մեկ հայտ են ներկայացնում բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով՝ բարեգործական կարգավիճակը ստանալու նպատակով: Ընդ որում՝ ԱԱՀ-ից ազատվում են միայն ծրագրում նշված ծախսերը և գործողությունները:

««Բաց հասարակության հիմնադրամները» ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ 15-րդ անգամ է այդ արտոնությունները ստանում: 1998 թվականից սկսած՝ ամեն տարի ԲՀՀ-ն որակվել է որպես բարեգործական կազմակերպություն՝ ներկայացնելով և հիմնավորելով իր գործունեությունը: Նախորդ բոլոր կառավարությունները դիտարկել են և շնորհել են այդ կարգավիճակը»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ տրամադրելով նաև նախորդ տարիների որոշումները։ 

Նա հայտնեց նաև, որ Նարեկ Մալյանի ներկայացրած ցուցակում հայտնված կազմակերպությունները չեն ազատվել հարկերից, քանի որ այն կազմակերպությունները, որոնց իրենք դրամաշնորհ են տրամադրում, բարեգործական չեն ճանաչվում: Այդ կազմակերպությունների ցանկը հայտնվել է որոշման մեջ, քանի որ այն եղել է ԲՀՀ-ի ներկայացրած ծրագրում, բայց դա չի նշանակում, որ այդ կազմակերպություններն արտոնություններ են ստացել:

Այսպիսով, Նարեկ Մալյանը, ներկայացնելով մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթուղթ, խեղաթյուրել է փաստերը՝ տպավորություն ստեղծելով, թե նշված բոլոր ընկերությունները ստացել են հարկային արտոնություններ միայն հետհեղափոխական իշխանությունների օրոք: Այնինչ՝ ԱԱՀ-ից, որպես բարեգործական կազմակերպություն, ազատվել է միայն «Բաց հասարակության հիմնադրամները»։ Ընդ որում՝ ԲՀՀ-ն այս արտոնությունները ստացել է մի քանի անգամ՝ 1998 թվականից ի վեր:

Հ․ Գ․ Նշված ապատեղեկատվության շրջանակներում շրջանառվել էր նաև Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի անունը՝ ի թիվս այլ ՀԿ-ների։ Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը մշտապես վճարել և վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և դրանց հավասարեցված վճարները։