Ամանորին թատրոններն ունեցել են 54.802 հանդիսատես

Լուրեր

02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս, 2654՝ հրավիրատոմս):

««Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը մեր քաղաքացիներն ու զբոսաշրջիկները դրական ընկալեցին: Ամանորն ընտանեկան տոն է, և ոգևորիչ է, որ շատերը գերադասել են այս տոնական օրերն իրենց ընտանիքի անդամների հետ անցկացնել մշակութային հաստատություններում»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարության ենթակայությամբ գործող Երևանի և մարզերի թատերահամերգային հաստատությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Պետական կամերային երաժշտական, Երևանի խամաճիկների պետական, Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնները և Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը ներկայացումներով հանդես են եկել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Մասնավորապես, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրված «Ալադին», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Բրեմենյան երաժիշտները» և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացումները երեխաների համար Ամանորը դարձրել են առավել հետաքրքիր և կախարդական:

Հիշեցնենք, որ այս Ամանորին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ունեցել են ընդհանուր 14662 այցելու, որից 2746-ը՝ մինչև 18 տարեկան»,- ասված է հաղորդագրությունում: