Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու որոշումը: «Այս որոշումն ընդունվեց մարզիկների եւ բռնցքամարտ մարզաձեւի շահերից ելնելով: Մենք ցանկանում ենք, որ բոլոր բռնցքամարտիկներն իրականացնեն իրենց երազանքը եւ մասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին, իսկ ահա АIBA-ի հարցով վերջնական որոշում կլինի հետաքննությունից հետո: Միեւնույն ժամանակ, մենք առաջարկում …