Ծառուկյանն էլ չի բացակայում, ԱԺ-ն էլ չի դակում Կառավարության նախագծերը․ մոնիթորինգի արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Հեղափոխական խորհրդարանը գուցե ոչ այնքան հեղափոխական, սակայն մի քանի արտառոց փաստերով է աչքի ընկնում։ Ըստ ԱԺ մոնիթորինգ ծրագրի՝ երրորդ նստաշրջանում ամենից շատ կողմ քվեարկած պատգամավորը ոչ թե «Իմ քայլից» է, այլ՝ ընդդիմադիր ԲՀԿ-ից՝ 189 դրական քվեարկություն՝ Կարինե Պողոսյանից։ Դեմ կոճակն ամենաշատը սեղմել է ոչ թե ընդդիմադիր պատգամավոր, այլ իշխանական՝ Հայկ Սարգսյանը՝ 30 անգամ։ Երրորդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը ընդդիմությունից է՝ Միքայել Մելքումյանը հնչեցրել է 79 հարց ու ելույթ։

Աչքի ընկնող փոփոխությունը ևս ԲՀԿ-ից է՝ ավանդաբար բացակայող պատգամավորների 10-յակը ղեկավարող Գագիկ Ծառուկյանը լքել է առաջատարի դիրքը։ «Իմ քայլից» Արյուսյակ Ջուլհակյանն է ամենաշատը բացակայել՝ 132 անգամ։ Բացակայողների ցուցակը գլխավորում են հիմնականում գործուղումների մեկնածները։

«Գագիկ Ծառուկյանը, որ 8 տարի շարունակ մեր ամենաբացակայած պատգամավորներից էր, լքել է 1-ին հորիզոնականը, և դարձել ամենաշատ բացակայածների մեջ 8-րդը»,- ասում է ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։

Պառլամենտ մոնիթորինգն ստուգել է պատգամավորների՝ օրինաստեղծ արտադրողականությունը։ Ըստ այդմ՝ երրորդ նստաշրջանում երկրորդի հետ համեմատ 26 օրենք ավել է ընդունվել։ Վերջին տասնամյակում բացառիկ ցուցանիշ է արձանագրվել՝ 169 օրենքների 30%-ը՝ կամ 53 օրենք հեղինակել են պատգամավորները, իսկ 70%-ը՝ կառավարությունը։

«Նման հարաբերակցություն նախկինում չէինք արձանագրել, ընդհակառակը՝ ունեցել ենք նստաշրջաններ, երբ խորհրդարանի մասնաբաժինը եղել է 5% կամ 100 օրենքից 10-ին չհասնող օրենքներ էին բաժին ընկնում ԱԺ-ին»,- ասաց Վասիլյանը։

Ընդդիմադիրների 21 օրենսդրական նախաձեռնություններ մերժվել ու չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգ։ Նախորդ նստաշրջանում այդ թիվը 16 էր։ Միևնույն ժամանակ գրեթե 4 անգամ ավելացել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած ու ընդունած օրինագծերի թիվը․ եթե նախորդ նստաշրջանում 6 օրենք էր ընդունվել, ապա այս անգամ՝ 23։

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը նշում է․ «Միայն նրա համար, որ դա ընդդիմությունն է իրականացնում, մենք երբեք դրա պատճառով նախաձեռնությունը չենք մերժում։ Ունենք դեպքեր, երբ որևէ օրենսդրական նախաձեռնություն կարծում ենք այնքան էլ որակական փոփոխություն չի բերի քաղաքացու կյանքում, բայց մեկ է ընդառաջում ենք, որ տպավորություն չստեղծվի՝ ընդդիմությանը հնարավորություն չենք տալիս»։

Ի դեպ, այս խորհրդարանը, ըստ ԱԺ մոնիթորինգի, ավելի խոսող է, քան օրինակ՝ 5-րդ գումարմանը։ Լուսինե Վասիլյանը նշում է․ «105 պատգամավորից 65-ը ընդհանրապես քննարկումների չէր մասնակցում։ Այս միտումը փոխվել է և գնում է հակառակ ուղղությամբ, ընդհակառակը՝ շատ խոսող խորհրդարան է։ 132-ից 20-ը ընդհանրապես չի մասնակցել քննարկումներին։ «Իմ քայլից» և ԲՀԿ-ից 10-ական, «Լուսավոր Հայաստանից»՝ 1 պատգամավոր»։

Այս առիթով Սերգեյ Բագրատյանը նկատում է․ «Չեմ կարծում՝ որակական իմաստով համեմատելու եզրեր կան, նոր պառկամենտը իր երիտասարդ անդամները, թեև բավականին անփորձ են, բայց ակտիվություն կա, և այդ երիտասարդների մի մասը վստահաբար ապագա Հայաստանի լուրջ քաղաքական գործիչներ կարող են ներկայանալ»։

Ընդդիմադիր ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ ընդդիմության ակտիվությունն այս խորհրդարանում կապ ունի իշխանական խմբակցության վերաբերմունքի հետ՝ ավելի շատ են մոտենում ըմբռնումով՝ ի տարբերություն նախորդ իշխանության օրոք ձևավորված խորհրդարանի․ «Նախորդին իմաստ չուներ, որ դու նախագիծ անեիր, որովհետև գիտեիր, որ մերժվելու է։ Հիմա էլ որոշ պրակտիկաներ չեն բավարարում մեզ, հաճախ մենք նախագիծ ենք անում և իշխանությունը հիշում է՝ ինքն էլ այդ նախագիծը սկսել է»։

ԲՀԿ-ական պատգամավորը կատակում է՝ կարիք կա արտոնագրելու գաղափարների հեղինակային իրավունքը, որ իշխանությունը դրանք իրենով չանի։

Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, այս խորհրդարանում քիչ են մականունավոր պատգամավորները, սակայն կյանքը ցույց է տվել, որ կարիք կա վերահսկելու օրենսդիրների վարքագիծը։ Երեք անգամ ԱԺ խմբակցություններին են դիմել քաղհասարակության ներկայացուցիչներ՝ այս կամ այն առիթով ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը, սակայն ոչ մի անգամ բանը դրան չի հասել։ Չորրորդ նստաշրջանում կստեղծվի էթիկայի հանձնաժողով, թե ոչ՝ առայժմ հստակ չէ։ Իմքայլական Համազասպ Դանիելյանը որպես լուծում առաջարկում է պատգամավորներին՝ հավաքվել ու համատեղ մշակել խաղի կանոններ՝ սուր իրավիճակները հաղթահարելու համար։

Ի դեպ, երրորդ նստաշրջանում մեկ պատգամավոր կորցրել է «Իմ քայլը» խմբակցությունը, երբ մանդատից հրաժարվեց Էդգար Առաքելյանը, ևս մեկ պատգամավոր, երբ «Լուսավոր Հայաստանը»՝ Արման Բաբաջանյանը դուրս եկավ խմբակցությունից և դարձավ անկախ պատգամավոր։

Ռոբերտ Անանյան