Մերժում ենք Թրամփի, նրա բոլոր նախորդների և այլ արևմտյան առաջնորդների ապրիլի 24-ի ուղերձները․ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ Մանսուր Յավաշը Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող հայտարարությամբ է հանդես եկել։ Նա քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած ուղերձները։

«ԱՄՆ նախագահ Թրամփն իր հայտարարության մեջ կրկնեց իր նախորդների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ արված պնդումները, սակայն, ի տարբերություն նախագահ Բայդենի, այս անգամ նա չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։ Կարելի է տեսնել, որ 1915 թվականի ժամանակաշրջանի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը պահպանվել է։ Այս կերպ, նախագահ Թրամփը շարունակում է կիսել պատմության աղավաղումն ու կեղծարարությունը։ Նմանատիպ հայտարարություններ են հնչել նաև որոշ այլ կողմերից, օրինակ՝ Կանադայից»,- գրել է Յավաշը X-ի իր միկրոբլոգում։

Նա կրկնել է թուրքական ժխտողական քարոզչական թեզերը։

«Մենք մերժում ենք նման անհիմն մեղադրանքները, որոնք ուղղված են թուրք ազգին և մեր պատմությանը, որոնք չունեն ամոթալի կամ մութ էջեր, որոնք առաջ են քաշվում բացառապես ԱՄՆ-ի և նմանատիպ երկրների ներքին քաղաքականության և քարոզչական մտահոգությունների հիման վրա՝ «ցեղասպանության լոբբիների» առաջնորդությամբ, և որոնք չունեն որևէ իրավական կամ պատմական հիմք, և մենք այս գիծը կշարունակենք վճռականորեն։ Մեր երկիրը՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ձեռնարկել է բոլոր քայլերը և մշակել է առաջարկություններ, որպեսզի այս ողբերգական ժամանակաշրջանը, որը նաև իմպերիալիզմի սադրիչ, խրախուսող և կործանարար քաղաքականության արդյունք էր, որը 19-րդ և 20-րդ դարերի սկզբին համաշխարհային մասշտաբով և հիմնականում մեր երկրի նկատմամբ ուժգնացավ, բացահայտվի իր բոլոր կողմերով։ Չնայած երրորդ երկրները որևէ ձայն չունեն այս հարցում, նրանք կարող են քննարկել ցանկացած ներդրում կատարելու հարցը։ Նրանք պետք է ձգտեն օբյեկտիվության, խուսափեն սադրանքներից և աջակցեն ոչ միայն մեր երկրի և Հայաստանի հարաբերությունների ապագային, այլև տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը հասնելուն»,- գրել է Յավաշը։

Ըստ թուրք գործչի՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների մշտական ​​հաղթահարումը՝ բարիդրացիական հարաբերությունների հիման վրա ապագան ընդունող փոխըմբռնմամբ, արժեքավոր սկիզբ կլինի տարածաշրջանի երկրների երկկողմ և տարածաշրջանային խաղաղության, բարգավաճման և հանգստության համար։

«Այս առիթով մենք մտահոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի կառավարությունը, որը հայտարարել էր, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի և այլոց կողմից 2021 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի դեմ հնչեցված ցեղասպանության մեղադրանքների, չի կարողացել արդյունավետ քաղաքականություն վարել այս հարցում և, ըստ էության, տվյալ հայտարարությունից հետո ԱՄՆ տարբեր նահանգներում մտցվել են հայկական թեզերը սատարող տարբեր կարգավորումներ»,- հայտարարել է Յավաշը՝ մեղադրանքներ հնչեցնելով սեփական երկրի կառավարության հասցեին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործել էր «Մեծ Եղեռն» արտահայտությունը։ Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր նախագահության տարիներին ապրիլի 24-ի ուղերձներում օգտագործում էր հենց «ցեղասպանություն» եզրույթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի