«Ամբողջ գիշեր ջուր ենք կրել». 4 անչափահասները տատի հետ ապրում են անմարդկային պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տատի խնամքին մնացած չորս անչափահաս երեխաները ստիպված են ապրել անմարդկային պայմաններում։ Երեկ հորդառատ անձրևից հետո Շենգավիթ վարչական շրջանում գտնվող վագոն-տնակը ջրով էր լցվել։ Տիկին Անուշը պատմում է՝ առաջին անգամը չէ, որ ջուրը ներս է լցվում։

 «Երբ կոյուղաջուրը բարձրանում է, մեր հարևանի տունը լցվելով՝ գալիս լցվում է մեր տուն․ այստեղ անհնար է ապրելը»,- ասում է կինը։

Տիկին Անուշը պատմում է՝ հերթական անգամ տնակ լցված ջուրը երեկ ստիպված են եղել մաքրել մինչև ուշ գիշեր։ Երեխաները գիշերն անցկացրել են հարևանի տանը՝ մինչև մաքրեն տնակ լցված ջուրը և գարշահոտը ցրվի։

Պատճառը, ըստ կնոջ, երեք տարի առաջ տարածքում սկսված շինարարությունն է։

Բայց խնդիրը միայն այդ վագոն-տնակում չէ․ տարածքի մյուս տնակները ևս հորդ անձրևից հետո նույն վիճակում են հայտնվում։ 

Երբ արդեն ավարտել էինք նկարահանումը և պատրաստվում էինք հեռանալ, Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ ժամանեցին տարածք։ Թե ինչ լուծում կառաջարկեն անապահով ընտանիքին, այս պահին հայտնի չէ․ Factor TV-ն կհետևի զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան