Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրի» շրջանակում։

«HAYPASS» ՓԲԸ-ն մինչև 2026 թ․ երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք՝ կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով՝ ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։

Նախատեսվում է նաև Ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության և տպագրական սարքավորումների ստանդարտացում։ Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ–ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ և բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների և անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։ Անձնագրային գործառույթների բաշխումը կազմակերպված է հետևյալ տրամաբանությամբ՝ կարգավիճակի որոշումը, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել ՆԳ նախարարությունը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։

Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև ՀՀ–ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ և մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է»,- ասված է հաղորդագրության մեջ։