Բաքվում շինծու գործերով դատական նիստում Արկադի Ղուկասյանը հերքել է իր մասին «տուժողներից» մեկի հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարությունը շարունակվել է «տուժողների» ցուցմունքներով։

Մասնավորապես, «տուժողներից» Աղալար Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ ծնվել է Շուշիում։ Նա ասել է, թե Արցախի հայերը «քարկոծել են Շուշիից դուրս եկող բոլոր տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ ավտոբուսները, ավելի ուշ սկսել ծանր զենքերով հրետակոծել բնակելի թաղամասերը։ Իսկ 1991 թվականի նոյեմբերի 20-ին ուղղաթիռ է խփվել, իսկ այդ առավոտյան տեղի է ունեցել իր հարսանիքը»։ «Տուժողը» նաև ասել է, թե ճանաչում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, որ նա «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագիրն էր։ Ալիևը հայտարարել է, իբր, «թերթը կոչ է արել վտարել ադրբեջանցիներին իրենց հողերից»։

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Արկադի Ղուկասյանն ասել է, որ 1992 թվականին «Խորհրդային Ղարաբաղ» թերթը այլևս չէր հրատարակվում, որ ինքն աշխատել է որպես խմբագրի տեղակալ և չի ճանաչում, այսպես կոչված, «տուժողին»։

«Տուժող» Օրդուխան Քերիմովը նույնպես իր ցուցմունքում նշել է, որ ճանաչում է Արկադի Ղուկասյանին։ Նա ասել է, թե «1991 թվականի ամռանը Սիրխավանդ գյուղում հայերը ողջ-ողջ այրել են չորս ադրբեջանցիների»։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 28-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի