Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ քաղաքի մայթերին առկա մերկացառույցներին: Հեգնելով քաղաքապետարանի վատ աշխատանքը՝ նա քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկեց քննարկել մայթերն անհատույց գոյություն չունեցող հոկեյի ֆեդերացիային տրամադրելու հարցը: «Մայթերի վիճակը սարսափելի է, իսկ կենտրոնական փողոցները չէին մաքրվում ձյան առաջին օրը: Խնդրում եմ մի քիչ ուշադիր լինել, քանի որ բավականին թվով …

