Թույլ չեն տալիս պատգամավորին շփվել ձերբակալվածների կամ կալանավորվածների հետ․ ԼՀԿ-ն առաջարկում է հանել արգելքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

ԱԺ-ում քննարկվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ձերբակալվածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորներն իրավունք ունենք մուտք և ելք կատարել, սակայն սրանով սահմանափակված է օրենսդրական կարգավորումը։

«Գործնականում ունենում ենք այնպիսի վիճակներ, երբ որ պատգամավորը կարողանում է մուտք գործել, բայց այնտեղ ասում են՝ մուտք ես գործել, նայի շուրջդ, ուսումնասիրի, դուրս արի, թույլ չենք տալիս քեզ շփվել կամ որևէ կոնտակտի մեջ մտնել ձերբակալվածների կամ կալանավորվածների հետ։ Արգելք է սահմանված, որը հաղթահարել դժվար է։ Մենք այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարներն իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ինչպես նաև ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են մտնել ձերբակալվածների կամ կալանավորվածներ հիմնարկներ և տեսակցել այդ նույն անձանց»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։