Երևանի քաղաքապետը հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար 6 մլն 590 հազար դրամ պարգևավճար է տվել

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևավճարներն են տրվել: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ պարգևատրել են քաղաքապետարանի 22 աշխատակցի: 480 հազարական դրամներով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը:

265 հազարական դրամներով պարգևատրվել են Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը, վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուզալդյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարեգին Խաչատրյանը, եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Էդգար Կիրակոսյանը:

Ընդհանուր գումարը կազմել է 6մլն 590 հազար դրամ:

Ի դեպ, նշենք, որ այս պարգևավճարները տրվել են հունվար ամսվա համար, իսկ հունվարին աշխատանքային է եղել ընդամենը 17 օր:

Նարեկ Կիրակոսյան