Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն բեկումնային է լինելու նոր Հայաստանի կերտման ճանապարհին. Արման Բաբաջանյան

Լուրեր

19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ  պատգամավոր Արման Բաբաջանյանը,  անդրադառնալով առաջիկայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 5-ին կայանալիք սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն նշանային, եթե կուզեք բեկումնային է լինելու Հայաստանի, նոր Հայաստանի կերտման ճանապարհին։ Սահմադարական դատարանի գործող կազմը, նրա նախագահը իրականում մեծագույն խոչընդոտ են երկրում արմատական բարեփոխումների, հատկապես դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման, նաև դատական իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ու լեգիտիմ դարձնելու ճանապարհին։

Հետևաբար սահմանադրական հանրաքվեն, որ առաջին հայացիքց թվում է, թե ՍԴ գործող կազմին է վերաբերում, իրականում շատ ավելի խորքային է, քան դատարանի մի քանի անդամների ու նախագահի փոփոխությունը։ Այս հանրաքվեն սահմանդրությունը, սահմանադրական կարգը ժողովրդին վերադարձնելու եզակի միջոց է։ Այդպիսին լինելով հանրաքվեն հետապնդում է շատ ավելի բարձր նպատակներ ու արժեքներ, քան առաջին հայացքց թվացող այն իրողությունը, որ դրանով վերջ է դրվելու նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի, Արթուր Վանեցյանի՝ անյալը պահպանելուն ու դրան վերադառնալուն ուղղված գործունեությունը։

Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսի հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում այս իրողությունը հասցվի քաղաքացուն, ընտրողին։ Հայաստանի քաղաքացին պետք է հասկանա, որ հանրաքվեում «Այո՛» ասելով ոչ թե «Ո՛չ» է ասելու նախկինին, ինչպես ներկայացվում է, այդ թվում իշխանության կողմից, այլ «Այո՛» է ասելու ապագային, վաղվա Հայաստանին։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեի քարոչզարշավը ներկայի ու նախկինի հակադրությունից տեղափոխվի ապագայի հարթություն, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ հանրաքվեին մասնակցելով ու «Այո՛» ասելով ինքը ոչ թե հաշիվներ է մարքում անցյալի հետ, այլ կերտում է վաղվա օրը։

Ինքս՝ որպես ԱԺ պատագամավոր չափազանց կարևոր եմ համարում այս իրողությունը և նաև պատասխանատու եմ համարում ինձ դա հանրությանը հասցնելու հարում։ Այդ նպատակով ես իմ համախոհների, գաղափարակից ընկերների հետ առանձին մասնակցելու եմ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին և անելու եմ առավելագույնը այն ապագային, վաղվա օրակարգին ու վաղվա անելիքներին ծառայեցնելու համար։

Ես չեմ մասնակցելու, որևէ կերպ չեմ ներգրավվելու գործող իշխանության ու նախկինների բանավեճերին ու քարոզչական պատերազմներին, որոնք իրականում աղերս չունեն ապագայի հետ։ Ես դրանց զուգահեռ խոսելու եմ վաղվա մասին, ապագայի մասին, որի կառուցման գործում մեծ ներդրում ենք ունենալու ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեին մասնակցությամբ։

Այս գործընթացին ներգրավվելու իմ նպատակներից մեկը, գուցե ամենագլխավորն այն է, որպեսզի այն ծառայեցվի իշխանության հետ յուրօրինակ պայմանագրի առ այն, որ հանրաքվեով գիծ ենք քաշում անցյալի հետ հակադրության վրա, որ դրանից հետո աչք չենք փակում վաղվա հաշվին այսօր կատարվելիք որևէ սխալի ու ձախողման վրա ու դա չենք փորձում արդարացնել նախկինների գոյությամբ կամ դիմադրությամբ։

2018 թվականի թավշյա հեղափոխությունը եզակի պատմական հնարավարություն է ստեղծել բոլորիս համար կառուցելու մեր երազած հայրենիքը՝ ազատ, ժողովրդավարական Հայաստանը, որը կլինի ներքնապես ու արտաքնապես ուժեղ, որը ապահովի մարդու ու քաղաքացու բոլոր իրավունքների իրացումն ու արժանապատիվ կյանքը։

Ինչպես տարբեր առիթներով խոստովանել եմ, համոզված լինելով, որ այդ տեսլականին խոչնդոտել են նախկին իշխանությունները, 2018-ին հեղափոխության հաջողությանը չեմ հավատացել։ 2006 թվականին ԱՄՆ-ից տեղափոխվելով Հայաստան, հիմնադրելով ընդդիմադիր օրաթերթ, 2010-ին ստեղծելով նոր լրատվամիջոց կրելով ընդդիմադիր լինելու համար այն ժամանակ նախասահմանված բոլոր զրկանքները, պայքարելով սկզբում Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, այնուամենայնիվ չեմ հավատացել, որ առանց արյուն հեղելու, առանց մարդկային կորուստների կարողանալու ենք ազատվել նրանց ռեժիմներից, իսկ ես համոզում ունեմ, որ ոչ մի կաթիլ արյուն չի կարելի թափել որևէ իշխանության համար։ Այդ հրաշքը սակայն տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը։ Հեղափոխության հաջողությանը 2018-ին չհավատալու իրողությունը ինձ կրկնակի պարտավորեցնող է դարձնում այսօր անել առավելագույնը՝ դրա հաջողության համար։

Այսու, ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեն ես համարում եմ այդ հաջողություններին հասնելու ճանապահի կարևորագույն հանգրվան։ Ես «Այո՛» եմ ասելու այդ հանգրվանին և անելու եմ ինձանից կախված առավելագույնը այդ գաղափարողվ հնրավարինս շատ մարդկանց վարակելու համար»։