Փաշինյանի համար կոմֆորտ կլինի, եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ղեկավարեն «Ոչ»-ի շտաբը․ Վահրամ Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ը զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ

– Թե՛ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, թե՛ ընդդիմադիր մյուս ուժերը պնդում են՝ հանրաքվեի է հարցը դրվել ընթացակարգային խախտումով, նախ ՍԴ-ն պետք է եզրակացություն տար։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասում է՝ դատավորը իրեն վերաբերող հարցով քննությանը չի կարող մասնակցել, 7 անդամի է վերաբերում նախագիծը և պետք չէ ֆորմալիզմի հետևից ընկնել՝ ուղարկել ՍԴ։ Ո՞ր կարծիքի կողմնակիցն եք։

– Ես իմ կարծիքի կողմնակիցն եմ, լավ իրավաբանը, լավ փաստաբանը մեզ կարող է համոզել, որ մածունը սև է, թողնենք մի կողմ այս շահերի բախումը, թողնենք մի կողմ իրավական աճպարարությունները, որոնք այս գործընթացը ուղեկցել են սկզբից մինչև վերջ։ Ես, չունենալով միանշանակ վերաբերմունք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության հանդեպ, չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը չուներ այդ պրոֆեսիոնալ թիմը և չի լսել, գոնե, խորհրդատվական մակարդակում այդ պրոֆեսիոնալ թիմին և առանց լսելու ստորագրել է հանրաքվեի անցկացման օրվա վերաբերյալ որոշում։ Այսինքն՝ մենք ի՞նչ ենք ուզում, ևս մեկ անգամ գնալ նայել ինչ-որ մի ստորակետ էս կողմում է, թե էն կողմում է, երկրի զարգացումը ևս մի քանի տարով հետաձգել, հասարակական անառողջ մթնոլորտը, անվստահության մթնոլորտը որոշակի օղակների նկատմամբ էլի բերել չհանգուցալուծել ինչ է, թե իրավաբանորեն էս ինչ բանը հասկանալի չէ, կամ հասկանալի է, բայց մանիպուլացվում է։

-Նախագահն ասաց՝ երկնքից պետք է իջնեն քաղաքական գործիչները և դիմեն ժողովրդին։

-Եվ շատ ճիշտ էր այդ կոչը։ Երբեմն լինում են շրջափուլեր, որ իրավաբանները պարտավոր են դակել քաղաքական որոշումներ։ Եվ այնպես չէ, որ այն իրավաբանները կամ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր խոսում են Սահմանադրական հանրաքվեի դեմ կամ այս գործընթացի դեմ, իրենք միշտ են հանդես եկել իրավաբանի պարկեշտության դիրքերից։ Մենք շատ լավ հիշում ենք 2015 թվականի  սահմանադրական խայտառակ հանրաքվեն և այդ մարդկանցից շատերի դիրքորոշումը։

-Դուք գրել եք, որ քաղաքացին ամենաշատն է տուժել Սահմանադրական դատարանի որոշումից՝ դահճի սառնասրտությամբ սպանելով քաղաքացու վերջին հույսը՝ օրհնել ու սրբագործել է ուզուրպատորների՝ հերթական անգամ բռնազավթած իշխանությունը: Բայց Հրայր Թովմասյանն այսպես է գնահատում ՍԴ-ի անցյալը․ «Նպաստել է երկրում ժողովրդավարության և իրավական պետության կայացմանը, և, վստահեցնում եմ, ամեն ինչ արել է երկիրը ցնցումներից և բախումներից զերծ պահելու համար»: Ստացվում է՝ Դուք չե՞ք նկատել, որ ցնցումներից զերծ է պահել։

-Լավ եմ գրել շատ սիրուն եմ գրել և կպնդեմ իմ գրածը։ Ես վերանում եմ Հրայր Թովմասյան անձից, խնդիրը համակարգային է։ Խնդրի համակարգային և ճգնաժամային բնույթը պայմանավորված չէ Հրայր Թովմասյան անձով։ Ցավոք, մենք բերեցինք, նեղացրինք խնդիրը սկզբից դրեցինք մի կողմում Հրայր Թովմասյան, մի կողմում՝ Վահե Գրիգորյան, հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն այնքան ունակ չգտնվեց հատկապես այդ քաղաքական թիմի իրավական թևը, որ խնդիրն իջեցրեց Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան գերարժևորելով Հրայր Թովմասյանի անձը։ Այո՛, ՍԴ-ն իր նախորդ, գրեթե, բոլոր որոշումներով սպանել է քաղաքացու հույսը և գրեթե, իր բոլոր որոշումներով դակել է այն ռեժիմի վերարտադրությունը, որի դեմ մենք բոլորս պայքարել ենք 10 և ավել տարիներ։ Ո՞ր ՍԴ-ի որոշումը պետք է հարգենք․ այն ՍԴ-ի, որը, ենթադրենք, 2003 թվականի խայտառակ ընտրություններից հետո կայացնում է վստահության հանրաքվեի երկդիմի որոշում, խորհրդատվություն և չի՞ հետամուտ լինում։ Այն ՍԴ-ի, որը 2008 թվականի մարտի 1-ից հետո արտակարգ դրության պայմաններում կողմնակալ, աղաղակող խախտումները չի նկատում և նորից ուզուրպացնող համակարգի որոշումնե՞րն է դատում և դակում։ Հիմա եկեք նայենք՝ կա՞ որևէ բողոք ընտրական գործընթացների հետ կապված, որոնք մտել են ՍԴ և փողոցում եղած կամ ընդհանրապես հասարակության մեծ մասի դժգոհությունը արտահայտող ստացել են գոնե ռացիոնալ գնահատական, էլ չեմ ասում լուծում։

-Տեսեք՝ Հրայր Թովմասյանի պնդումը Ձեր ասածի հետ հակադրության մեջ է մտնում։ Մարդն ասում է՝ երկիրը զերծ է պահել բախումներից, ցնցումներից։ Հիմա Դուք ասում եք՝ ՍԴ-ն այսինքն՝ քաղաքացու․․․

-Եթե երկիրը զերծ է պահել բախումներից, ցնցումներից, 2004 թվականի ապրիլի 12-ն ի՞նչ էր, 2008 թվականի մարտի 1-ի  լույս 2-ի գիշերն ի՞նչ էր։ Ես մանր-մունր բռնությունների մասին չեմ խոսում. ամենօրյա ծեծուջարդ, մարդ գողանալ, առևանգել, վառել, թալանել այդ «մելկի ժուլիկությունների» մասին չեմ խոսում, խոսում եմ լուրջ խնդիրների մասին՝ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշեր, երբ զոհվեց 10 մարդ, սպանվեց ՀՀ 10 քաղաքացի։ Այդ էր ցնցումներից զերծ պահե՞լը։ Էլի հեռանանք Թովմասյանի անձից, մենք հասարակություն ենք, որն իր կենսագործունեության հետ կապված կարևոր խնդիրների լուծումը տեսնում է շրջափուլերով և այդ շրջափուլերն ընտրություններն են։ Վստահում ենք այսինչ ուժին, կամ չենք վստահում այսինչ ուժին և ամեն անգամ խաբված դուրս գալով  ընտրություններից հերթական անգամ հույս ենք տածում ընտրությունների հանդեպ։ Մի տեսակ շատ հակասություն ունի իր մեջ, բայց նորմալ է․ մարդիկ առանց հույսի չեն կարող ապրել և այդ արդարադատության, արդարության զգացողության բացակայությունն էր, որ մարդկանց մեջ կոտրել էր վերջին հույսը։

-Արդյոք «Ոչ»-ի ձայների քանակը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, թե ով է այդ շտաբը ղեկավարում, ո՞վ է առանցքային ուժը, որը տանում է «Ոչ»-ի քարոզը։ Օրինակ՝ դիտարկենք 2 տարբերակ ՀՀԿ-ն է տանում այդ քարոզը, և օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը»։ Կարո՞ղ է լինել այստեղ ձայների տարբերություններ։

– Այն, որ երկու դեպքում էլ, գոնե, ներկայիս կանխատեսումով, ես չգիտեմ՝ քարոզարշավի ընթացքում ինչ ընթացք կունենա, «Ոչ»-ը չի հաղթի, դա ակնհայտ է։ Անձամբ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի համար շատ ավելի կոնֆորտ կլինի, եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ղեկավարեն «Ոչ»-ի շտաբի աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան