Հրայր Թովմասյանը մենակ չի եղել․ նախկին ռեժիմի այլանդակ դեմքը հարդարել է «մեյքափ ստուդիո»․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Fact0r.am-ը զրուցել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ 

-Պարո՛ն Կոնջորյան, չնայած 100-ից ավելի իրավաբանների, ընդդիմադիր ուժերի պնդումներին, թե հանրաքվեի գնալու որոշումը հակասահմանադրական է, նախագահ Արմեն Սարգսյանը հանրաքվեի օր է նշանակել։ Ավելին՝ նա հարցազրույցում կողմ է արտահայտվել ժողովրդի կարծիքին դիմելու պրակտիկային։ Ձեր գնահատմամբ՝ արդյոք այնպես անթերի՞ է գործընթացը, որ հաջորդ իշխանությունը չի գա և չի չեղարկի սրա արդյունքները ու նոր ՍԴ չի ձևավորի։

-Ցանկանում եմ ողջունել նախագահի մոտեցումը։ Շատ կարևոր է, որ մեզանում ժողովրդին դիմելու մշակույթը զարգացնենք։ Դա չափազանց կարևոր է ժողովրդավարության տեսնակյունից։ Այս որոշման ողնաշարը ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածն է, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հիմա ստացվել է մի իրավիճակ, որ ժողովրդի իշխանությունը յուրացվել է և Սահմանադրական դատարանում որպես դատավոր և նախագահ ընտրության մասով տեղի է ունեցել առերևույթ պաշտոնեական կեղծիք։ Իշխանության յուրացում է տեղի ունեցել և ոտնահարվել է Սահմանադրության 2-րդ հոդվածը։ Մենք՝ որպես ԱԺ, պարտավոր ենք քաղաքացիներին վերադարձնել իշխանությունը։ ՍԴ-ն այս կազմով տրոյական ձի է՝ ներդրված հայկական ժողովրդավարության սրտում, և այդ տրոյական ձին գնալով դառնում է սպառնալից։

-ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը կասկածի տակ է դնում Վենետիկի հանձնաժողովի անաչառությունը, ակնարկելով, որ հանձնաժողովի անդամներ նամակագրության մեջ են ՀՀԿ-ական իշխանության հետ, և աչառու լինելու օրինակ է բերում ընտրացուցակների պատմությունը։ Երբ ընդդիմությունը ընտրակեղծիքների բացառման նպատակով պնդում էր ընտրացուցակների հրապարակման անհրաժեշտությունը, հանձնաժողովը հավանություն չէր տալիս, մինչև որ ՀՀԿ իշխանությունը չդիմեց, և հանձնաժողովը ասաց՝ այո՛ ընտրացուցակների հրապարակումը կարող է կանխել ընտրակեղծիքը։

-Ես չեմ ուզում մեկնաբանել Վահե Գրիգորյանի խոսքը։ Իհարկե, չեմ բացառում, որ նախկին ռեժիմի հոգեզավակներ կարող են փորձեր ձեռնարկել միջազգային կառույցների միջանցքներում՝ Գիքորի պես գլխիկոր վատաբանելով այսօրվա իշխանություններին, ստվերելու այն պայծառ կետերը, որոնք այսօր կան, հարվածելու ժողովրդավարության սրտին։ Սա հասկանալով՝ մենք մեր միջազգային գործընկերներին ճիշտ տեղեկատվություն հաղորդենք, որպեսզի ունենան սինխրոն կարծիք մեր իրողությունների մասին։ Այսօր նաև Ռուստամ Բադասյանն է զրուցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ։

-Լսած կլինեք այն քննադատությունը, որ հաջորդ իշխանությունը կարող է գալ և ասենք՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական գործ հարուցել՝ ձեզ էլ կանգնեցնել դատարանի առաջ։ Հիշեցնեմ, այս գործընթացը սահմանադրական կարգի տապալում որակել են թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն։

-Այս ամբողջ պրոցեսի մեջ կան բազմաթիվ կեղծ թեզեր, որոնցից մեկը սա է։ Երբ այս նարատիվը փորձում են կառուցել, ուզում են ասել՝ տեղի է ունեցել ակադեմիական իշխանափոխություն, և ինչ կլինի՝ մեկ այլ իշխանություն գա ու նույն բանը կատարվի։ Հավասարության նշաններ են դրվում, բայց տեղի է ունեցել հեղափոխություն, որից հետո միայն կատարվել է արդար և օրինական ընտրություն, ձևավորվել է իշխանություն։ Գործ ունենք կադրերի հետ, որոնք ծառայել են նախկին ռեժիմի հարատևությանը, կատարելագործվող մեխանիզմի մի մասնիկն են եղել։ ՍԴ այս կազմը տրոյական ձի է՝ ժողովրդավարության սրտում։ Հրայր Թովմասյանը եղել է նախկին ռեժիմի այլանդակ դեմքի «մեյքափ անողը», նա փորձել է այդ այլանդակ դեմքին հաղորդել իրավաբանական գեղեցիկ պերճանք՝ այլանդակությունը հանրությանը վաճառել իբրև գեղեցիկ ժողովրդավարություն։ Հրայր Թովմասյանը մենակ չի եղել․ նախկին ռեժիմի այլանդակ դեմքը հարդարել է «մեյքափ ստուդիո»։

Ռոբերտ Անանյան