Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2020թ. փետրվարի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար …

