ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու բոլոր հանգամանքները: «Նախնական տվյալներով` 2018թ դեկտեմբերի 27–ին, անհայտ անձը, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով ՀՀ քաղաքացու կորցրած նույնականացման քարտը, առանց …

