Եվրամիության երկրների շարքում Իտալիան Հայաստանի երկրորդ ամենամեծ գործընկերն է՝ տնտեսական ու առևտրային ոլորտներում։ Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է 14%-ով։ Այս մասին այսօր «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով Միլանում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդամենը շաբաթներ առաջ իտալական երկու ընկերություն Հայաստանում …

