Ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրներ կան․ տուգանքը այս պայմաններում արդարացված չէ․ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Բալային համակարգի ներդրման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չիրականացվեցին իրազեկման պատշաճ միջոցառումներ։ Ազգային Ժողովում ճանապարհային երթևեկության խնդիրների վերաբերյալ լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մեր հասարակությունում կա տարերային բնույթ ունեցող տեղեկությունների սփռում, երբ մարդիկ հստակ պատկերացում չունեն, թե ով ինչ խախտման համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Իրազեկման աշխատանքներ… չեմ կարող, իհարկե, ասել՝ ընդհանրապես չեն իրականացվում, բայց դրանք քիչ են, և կարելի է ասել՝ իրականացվում են այս համակարգի ներդրմանը զուգահեռ»,- մանրամասնեց Արման Թաթոյանը։

Նա ևս մեկ խնդիր ներկայացրեց. մեր երկրում առկա են ճանապարհային կահավորման հետ կապված խնդիրներ։

«Կան այնպիսի խախտումներ, որոնց կատարմանը նպաստում են երթևեկության անհրաժեշտ պայմանների բացակայությունը։ Տուգանքն արդարացված չէ այս պայմաններում, որովհետև սա չափազանց բարձր միջամտություն է մարդու իրավունքներին»,- ընդգծեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում: