«Թամանյանը ստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգներ»․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Բալային համակարգի օրենքը պետք է գործի ամբողջ խստությամբ, բայց այն առաջիկայում կրկին բերվելու է Ազգային ժողով՝ լրամշակումների համար: Ազգային ժողովում այսօր կազմակերպված լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ՝ չկահավորված փողոցներ, չերևացող գծանմուշներ։

«Թամանյանը ստեղ լիներ, երևի մազերը բիզ-բիզ կկանգնեին։ Քաղաքը պատրաստ չէ այսքան մեքենաների, վարորդների համար։ Եթե անգամ Շումախերը լիներ, մեկ է՝ չէր կարողանալու ոչ միտումնավոր որևէ խախտում չանել։ Տեղեր կան, որ գծանշումները գրեթե չեն երևում կամ դեղին լույս գոյություն չունի։ Դուք ասում եք, եթե չերևան, չեն տուգանվի։ Բայց եթե տուգանվեցին, մարդը պետք է ժամանակ ծախսի, գա, բացատրի, վկաներ բերի, մի հատ էլ հանեք, հետ տաք, նայեք տեսնեք՝ ճի՞շտ է, գծանմուշ եղե՞լ է, թե՞ չի եղել։ Այստեղ նաև մենք մսխելու ենք մարդկանց ժամանակը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։