ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին: Ինչպես տեղեկացնում են ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ միջոցառման շրջանակում կայացած միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, տարբեր շոկային իրավիճակներում քաղաքականության ճկունության հնարավորությունները, գնաճի …

