ՍԴ դատավորներին դարձի գալու հնարավորություն էր տրվել․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ

– Տիկի՛ն Աբրահամյան, ընդդիմադիր դաշտից հաճախ հարց է հնչում, թե ինչո՞ւ իշխանությունը Սահմանադրական դատարանի անկախ չլինելու մասին հիշեց հեղափոխությունից մեկ տարի անց։ Հիշեցնեմ, որ նախորդ տարի ամռանը եղան հայտարարություններ, որ ՍԴ նախագահի ընտրությունները կեղծված են եղել։

– Մեկ տարի անց չի հիշվել։ Հեղափոխությունից անմիջապես հետո, գոնե ես՝ բազում հարցազրույցներում այս մասին խոսել եմ, նաև՝ խմբակցության, Կառավարության տարբեր ներկայացուցիչներ։ Վարչապետն այս մասով իր լայվերից մեկում ներկայացրեց, թե ինչու որոշակի հապաղում կար այս խնդրի լուծման տեսանկյունից, որովհետև նաև շատ ավելի առաջնահերթ հարցեր էին դրված։ Բայց ամռան ընթացքում արված հայտարարություններն արվել են նաև 2018 թվականի ապրիլին: Այնպես որ՝ սա բոլորովին նոր չէ. 2015-ին էլ սրա մասին խոսվել է: Այդ ժամանակ խոսվել է նաև Սահմանադրական դատարանի լիազորությունների անսահմանափակության, 168-րդ հոդվածի մասին: Այս ամենը գոնե ինձ համար նոր չէ։ Ինքս 2015 թվականին ՍԴ-ի և Սահմանադրական փոփոխությունների ամբողջ փաթեթի հետ կապված դիտարկումներ ունեի։ Եվ լիազորությունների այդ անսահմանափակությունը, որը, մեծ հաշվով, ՍԴ-ին բացարձակ անձեռնմխելիության տիրույթում էր դնում և ստեղծում մի իրավիճակ, երբ փոխզսպման և սահմանադրական բոլոր մարմինների միջև փոխգործակցության մեխանիզմն ուղղակիորեն բացակայում էր։

– Դուք խոսել եք այս մասին, սակայն կհիշե՞ք դեպք, երբ հեղափոխությունից անմիջապես հետո իշխող ուժի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, այս մասին խոսի։ Ընդդիմադիրներն էլ բազմիցս ասել են, որ բավական ուշ այս մասին խոսվեց։ Եղան այլ գործընթացներ, որոնցից հետո իշխող ուժի ղեկավար կազմը հիշեց, որ ՍԴ-ում խնդիր կա։

– Ես դրա համար ասացի, որ վարչապետը բացատրել է, թե որն էր այս մարմինների նկատմամբ գուցե անուշադրության պատճառը։ Շատ ավելի կարևոր հարցեր կային։ Բայց նույն այն գործընթացները, որոնց մասին, ենթադրում եմ՝ Դուք ակնարկում եք, դրանք ընդամենը լակմուսի թուղթ էին: Մինչ այդ, ենթադրվում էր, որ մարդիկ կհասկանան, որ ամբողջ այս լեգիտիմ գործընթացում տեղ չունեն այլևս և պետք է հրաժարական ներկայացնեն: Այսինքն, հնարավորություն էր տրվել որոշակիորեն դարձի գալու, բայց եթե որևէ կերպ այդ ընկալումը չկա, բնականաբար, այլ գործընթացների պետք է դիմել: Մինչ այդ, շատ ավելի առաջնային էր Ազգային ժողովի նոր ընտրություններ ունենալու հարցը և այլն։ Այսինքն, Սահմանադրական դատարանը չէր կարող որպես առաջնային խնդիր դիտարկվել այդ ընթացքում:

– Ի՞նչ է նշանակում դարձի գալ:

– Հասկանալ, որ սահմանադիրը, որը հեղափոխություն է իրականացրել, և այդ հեղափոխական պրոցեսների մեջ այն մարմինը, որ ընտրվել է բոլորովին այլ գործընթացներով լեգիտիմություն չունեցող մարմնի կողմից, հատկապես՝ ընտրվել է մի իրավիճակում՝ ուղղակիորեն մեծ հաշվով խախտելով Սահմանադրության ոգին, պետք է ընկալեին այդ խնդիրը և հրաժարական տային։ Բայց եղան գործընթացներ, երբ մենք տեսանք, որ ՍԴ ղեկավարն արդեն իսկ անցավ քաղաքական վերբալ դաշտ և սկսեց քաղաքական հայտարարություններ անել, որոնք ուղղակիորեն արգելված են օրենքով։ Եվ սա հստակ ցուցադրեց նրանց դիրքորոշումը։

– Ռոբերտ Քոչարյանի գործոնը ՍԴ այս կազմից ազատվելու որոշման մեջ ի՞նչ դեր ունի։

– Այս գործն ընդամենը լակմուսի թուղթ էր, և հասկանալի դարձավ, որ Սահմանադրական դատարանն իր գործառույթներն ու հնարավորությունները ներդնում է ոչ թե սահմանադրի իրավունքը պաշտպանելու, այլ որոշ խմբերի պաշտպանությունն ապահովելու։ Եվ երբ հայտարարություններ արվեցին, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ինքը կանգնած է սահմանին, զինվորի նման խրամատում է, և հասկանում ես, թե իրականում ում պաշտպանությունն է ապահովելու, հասկանում ենք նաև, որ ունենք պետական անվտանգության, ՀՀ սահմանադրականության և, ի վերջո, Սահմանադրության վերականգնման խնդիր։ Եվ այս դեպքում որևէ գործողության չգնալն ուղղակիորեն անգործություն կլիներ օրենսդրի և հատկապես՝ գործադրի կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան