«Մեզ ստիպում են դիմում գրել», «Պացիենտից փող են վերցրել, գործի ժամին քնել»․ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում իրավիճակը թեժ է

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել։ Այս մասին այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակիցները հայտնել էին Tert.am-ի թղթակցին: «Բոլորին հեռացնում են աշխատանքից, որ հավաքվեն՝ մի 200 հոգի մարդ կհավաքվի», – ասել էր աշխատանքից ազատված բուժքույր Ժենյա Մկրտչյանը։

Բուժքրոջ խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրինությունից տարբեր բաժինների աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ասել են՝ այնպես կազատեն, որ այլ տեղ աշխատանքի ընդունվել չկարողանան․ «Բերում են իրա հորքուրի, մորքուրի աղջիկներին, մենեջերներ են բերում։ Մեր աշխատավարձերն իջեցնում են, իրանց բերած մարդկանց աշխատավարձերը՝ բարձրացնում։ Էդ էլ հո փաստ ա։ Ինչո՞ւ իմ աշխատավարձը իջավ՝ առանց ինձ զգուշացնելու։ 10 տարի աշխատել եմ այս հիվանդանոցում, որևէ նկատողություն չեմ ստացել, հիմա փրփուրներից են կախվել, գալիս պատճառ են գտնում, ազատում են աշխատանքից»։

Factor.am-ը կապ հաստատեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանի հետ, պարզելու, թե ինչու են աշխատակիցներին ազատվելու հորդորներ տալիս․ «Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում։ Բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում որոշ աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ են կատարվել, ինչի արդյունքում նրանց հանդեպ այս պահին տեղի է ունենում կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց»։

Թե ինչի համար են որոշել «պատժել» աշխատակիցներին՝ Խաչատրյանը պարզաբանեց․ «Հատուկ դեղորայքային ռեժիմը խախտվել է, պացիենտից գումար են պահանջել և վերցրել, աշխատանքային ժամին տեղից բացակայել են, քնել են աշխատանքային ժամերին, պացիենտների և նրանց հարազատների ներկայությամբ անպատշաճ բառապաշար են կիրառել»։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ աշխատակիցները նախապես իմացել են, որ իրենց կարգապահական պատասխանատվության կարող են ենթարկել, դիմել են լրատվամիջոցների, կարծելով, որ կկարողանան գործընթացը իրենց ձեռնտու ուղղությամբ տանել։

Լիլիթ Շաբոյան