Տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս պահին առկա տվյալներով՝ այրվել է մոտ 300 քմ տարածք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ նրա՝ հրդեհի օջախը գտնվում է «Դոլմամա» ռեստորանում: «Հրդեհը բռնկվել է «Դոլմամայի» տանիքում և տարածվել մինչև հարակից «Պրովանս» ռեստորան: Այն հասել է գրեթե մինչև երկրորդ հարկ, …

