Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռակա բանավեճը եզրափակվեց նրանով, որ Թովմասյանը որոշեց Փաշինյանին դատի տալ՝ իրեն զրպարտելու համար։ Նախքան հայցադիմումին անդրադառնալը, նախ վերհիշենք, թե ինչից սկսվեց հրապարակային հակամարտությունը։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ պարզ դարձավ, որ Հրայր Թովմասյանին լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել, Թովմասյանը դուրս եկավ և լրագրողների հետ ճեպազրույցում …

