«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ որոշման նախագծին անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հիասթափված է իշխանության ներկայացրած նախագծով: «Շաբաթներ առաջ նմանօրինակ մի կապակցություն իր հրաժեշտի տեքստում ասում էր նախկին պաշտոնյաներից մեկը՝ «կանգ առ»-ի ու «ստոպ»-ի այս նմանությունները կարող են և կապ ունենալ իրար հետ: …

