ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չգիտի՝ ինչպես մեկնաբանել գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի կողմից անհայտ աղջիկների նախագահի նստավայր էքսկուրսիայի տանելու հանգամանքը: «Բայց ես ո՞նց մեկնաբանեմ այդ հարցը»,- ասաց նա: Պատգամավորը հավելեց, որ համացանցում մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ է դիտել: «Ես որքանո՞վ վստահ լինեմ՝ դա այնտեղ է տեղի ունեցել, այնտեղ տեղի չի ունեցել: …