Եվրահանձնաժողովն առաջարկում է քաղաքական նոր նպատակներ 2020 թ.-ից հետո ժամանակահատվածի համար. ԱլԳ
Քաղաքականություն
19.03.2020 | 15:43Այսօր, Եվրոպական հանձնաժողովն ու Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը առաջ են քաշել Արևելյան գործընկերության քաղաքական երկարաժամկետ նպատակներ՝ 2020 թվականից հետո, որոնք միտված են առևտրի ընդլայնմանը, կապակցվածության ընդլայնմանը և տնտեսական ինտեգրման խորացմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ, ինչպես նաև ժողովրդավարական հաստատություների, իրավունքի գերակայության, բնապահպանական և կլիմայական դիմակայության ամրապնդմանը, թվային փոխակերպումների աջակցությանը և արդար ու ներառական հասարակությունների խթանմանը։
«Մեր հարևանների հզորությամբ հզորանում է նաև Եվրոպական միությունը․ Արևելյան գործընկեր երկրները Միության արտաքին քաղաքականության առանցքային բաղկացուցիչն են։ Մեր առաջարկները միտված են վեց գործընկեր երկների էլ ավելի զորացմանը, նրանցում հաշվի են առնված ընդհանուր առաջնահերթություններն ու մարտահրավերները, միաժամանակ՝ պահպանված են քաղաքացիների համար շոշափելի, դրական արդյունքներ ապահովելու շեշտադրումները», նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։
«Մենք շատ հստակ ուղերձ ենք հղում մեր Արևելյան գործընկեր երկրներին՝ օգնելու եք ձեզ կառուցել ուժեղ տնտեսություններ և ստեղծել տնտեսական աճ և աշխատատեղեր՝ ներգրավելով օտարերկրյա ուղղակի ներդրումներ և ամրապնդելով կապակցվածությունը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի ոլորտները։ Մենք սերտորեն կհամագործակցենք, որպեսզի հասցեագրենք ներկա մարտահրավերները սահմանի ողջ երկայնքով, այդ թվում ՝ կորոնավիրուսի բռնկման ընթացիկ համաճարակը», նշել է Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին։
Հիմք ընդունելով Գործընկերության առաջին 10 տարվա ձեռքբերումներն՝ այսօր ներկայացված առաջարկում նախանշվում են ԵՄ-ն և գործընկեր երկրների միջև համագործակցությունը՝ ընդհանուր մարտահրավերների լուծման և՝ ներկա մարտահրավերների լույսի ներքո երկրների դիմակայության ամրապնդման ուղղությամբ, որպես գերակա քաղաքական նպատակ՝ 2020-ից հետո: Եվրամիության և գործընկերների միջև աշխատանքը կշարունակվի նոր քաղաքականության առաջնահերթությունների ուղղությամբ` աջակցելու էկոլոգիական վերափոխմանը, թվային վերափոխմանը և ապահովել արդյունքներ տնտեսություններին, որոնք գործուն են բոլորի համար, մասնավորապես՝ ավելի շատ աշխատատեղեր ապահովելու և խթանելու գենդերային հավասարությունը երիտասարդության համար:
Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ է՝
Միասին հանուն դիմակայուն, կայուն և ինտեգրված տնտեսություններ
Տնտեսության ամրապնդում, անհավասարության կրճատում և գործընկեր երկրները դարձնելով, այն վայրը, որտեղ մարդիկ ցանկանում են կառուցել իրենց ապագան: Ընդլայնելով առևտրի ծավալմերը, խորացնելով տնտեսական ինտեգրումը, կատարելով ներդրումների ՓՄ ձեռնարկությունների, փոխկապակցվածության ուղղությամբ, ներառելով էկոլոգիական և թվային փոխակերպումների հնարավորությունները և մարդկային կապիտալը ՝ նպատակ ունենք ստեղծել գրավիչ բիզնես միջավայր, որը կարող է ապահովել արժանապատիվ, կայուն աշխատատեղեր և տնտեսական հնարավորություններ՝ ապահովելով բոլորի բարեկեցիկ կենսակերպը: Մենք թիրախավորելու ենք տնտեսական զարգացման հիմնական ոլորտները՝ էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտները, նպաստելով տնտեսական աճի խթանմանը:
Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ է՝
Միասին հանուն հաշվետու հաստատություններ, իրավունքի գերակայություն և անվտանգություն
Արդյունավետ կառավարումը և ժողովրդավարական հաստատությունները, իրավունքի գերակայությունը, հաջողած հակակոռուպցիոն քաղաքականությունը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, մարդու իրավունքների և անվտանգության նկատմամաբ հարգանքը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչության աջակցությունը կազմում են ուժեղ և դիմակայուն պետությունների և հասարակությունների ողնաշարը: Դրանք նաև գործուն շուկայական տնտեսության և կայուն տնտեսական աճի ապահովման նշանակալի նախապայմաններ են: Մասնավորապես՝ իրավունքի գերակայությունը արդյունավետ գործնական մթնոլորտ ապահովելու կարևորագույն գործոններից է և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման կարևոր գործոն: Գործընկերության հիմունքների նկատմամբ պետք է ստանձնել նոր հանձնառություն և ավելի ճշգրիտ չափագրել քաղաքացիների կողմից իրականացված բարեփոխումների իրական արդյունքներն ու ազդեցությունը:
Գործընկերություն, որը ԿԱՆԱՉ է՝
Միասին դեպի շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայունություն
Շրջակա միջավայրի և կլիմայի շուրջ առկա մարտահրավերները պահանջում են հրատապ գործողություններ ԵՄ-ն և գործընկեր երկրների կողմից: ԵՄ-ն կօգնի գործընկեր երկրներին կատարել Փարիզյան համաձայնագրի ներքո ազգային մակարդակով սահմանված ներդրումները և արդիականացնել իրենց տնտեսությունները, նվազեցնել դրանցում ածխածնի արտանետումները և շարժվել դեպի կլիմայի չեզոքություն, միաժամանակ գիտակցելով ներդրումային մարտահրավերները: ԵՄ-ն նաև աջակցելու է շենքերի էներգաարդյունավետությանը, վերականգնվող աղբյուրների զարգացմանը և առողջապահության ոլորտի արդիականացմանը:
Գործընկերություն, որը ԿԱՊՈՒՄ Է՝
Միասին հանուն դիմակայուն թվային փոխակերպումներ
Ուժեղ թվային ներկայությունը ԵՄ հարևանության տարածքում խթան կհաղորդի տնտեսական աճին ու կայուն զարգացմանը։ Այս առումով ԵՄ-ն հետագա ներդրումներ կիրականացնի գործընկեր երկրների թվային վերափոխման ուղղությամբ՝ ԵՄ օրենսդրությանը և լավագույն փորձին համահունչ և կաջակցի տարածաշրջանում խիստ նորարարական թվային ստարտափ ձեռնարկությունների աճին: ԵՄ-ն հետագա աջակցություն և օգնություն կտրամադրի գործընկեր երկրների կիբեր դիմակայության ամրամդման ուղղությամբ։
Գործընկերություն, որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է՝
Միասին հանուն դիմակայուն, արդար և ներառական հասարակություններ
Ազատ և արդար ընտրությունները և թափանցիկ, քաղաքացիակենտրոն և հաշվետու պետական կառավարման մարմինները կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության համար: կարևոր առաջնահերթություն: Ներգրավված քաղաքացիական հասարակության, և ազատ, բազմակարծ և անկախ լրատվամիջոցները, քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում են դիմակայուն, արդար, ներառական և ժողովրդավար հասարակությունների հիմնական բաղադրատոմսը։ Եվրամիության կողմից կարևոր առաջնահերթություն կդիտարկվի այս ոլորտներում համագործակցությունը։
Ընդհանուր տեղեկություններ
Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009 թվականին Եվրոպական միության, ԵՄ անդամ պետությունների և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետության և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման և խորացման նպատակով։ Գործընկերությունը կատարելագործվել է համապատսխանեցվելով յուրաքանչյուր գործընկեր երկրի շահերին, հավակնություններին և առաջընթացին և ինչը թույլ է տալիս տարբերակել, բայց ճկուն և ներառական եղանակով համատեղ անդրադառնալ միասնական գլոբալ մարտահրավերներին, միաժամանակ՝ խթանելով տարածաշրջնային ինտեգրումը։ Ընթացիկ քաղաքական նպատակները սահմանվել են «20 թիրախային արդյունք 2020թվականի համար» օրակարգի միջոցով, որը համաձայնեցվել է 2017 թվականին.
Նոր քաղաքական նպատակները բխում են 2019 թվականին նախաձեռնված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ կառուցվածքային խորհրդակցությունների արդյունքներից՝ անդամ պետությունների, գործընկեր երկրների, քաղհասարակության կազմակերպությունների, գիտնականների և բիզնեսի ու ֆինանսական հաստատությունների լայն և ընդգրկուն մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, կա լայն համաձայնություն, որ Արևելյան գործընկերության քաղաքականության ներկայիս շրջանակը կայուն է և շոշափելի օգուտներ է տալիս մարդկանց համար։
Հաջորդ քայլեր
Հաշվի առնելով 2020 թվականի հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը՝ Եվրահանձնաժողովն ու Եվրապական արտաքին գործողությունների ծառայությունն ակնկալում են ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների կողմից նարկայացված առաջարկի հաստատմանը, որով մանդատ կտրվի նոր շոշափելի արդյունքներ ապահովող փաթեթի մշակման համար, հաշվի առնելով ընթացիկ «20 թիրախային արդյունք 2020թվականի համար» նախաձեռնության ձեռքբերումները։