Վերջերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց հեղաշրջման փորձ կատարելուց, ովքե՞ր են այդ փորձի հեղինակները, և արդյոք նա կամ նրանք ձերբակալված են. այսօր Կապանում ընթացող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նման հարց հնչեց: «Հարգելի գործընկերներ, ուրեմն Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: …

