ՌԴ-ում նշել են կորոնավիրուսով հիվանդ կնոջ մահվան պատճառը

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Ռուսաստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսից առաջին մահը։ Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ կորոնավիրուսի զոհ է դարձել 79-ամյա մի կին:

Մասնագետների խոսքով՝ նա նաև մի շարք քրոնիկ հիվանդություններ ուներ, այդ թվում՝ շաքարախտ, արյան ճնշում և սրտի հետ կապված խնդիրներ։ Միաժամանակ, փորձագիտության արդյունքում պարզվել է, որ 79-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել թոքի երկկողմանի թրոմբոէմբոլիան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Մոսկվայի գլխավոր պաթոլոգոանատոմ, պրոֆեսոր Օլեգ Զայրատյանցին:

«Չնայած պացիենտը հոսպիտալացվել է նոր զարգացող թոքաբորբի ախտանշաններով և նրա մոտ կորոնավիրուսի անալիզի արդյունքը դրական է եղել, մահվան պատճառ է դարձել ոչ թե թոքաբորբը, այլ թրոմբը (արյան մակարդուկ): Ուղեկցող ծանր քրոնիկ հիվանդությունների առկայությունը հաստատվել է»,- նշել է Զայրատյանցը:

79-ամյա կնոջը հոսպիտալացրել են մարտի 13-ին, սակայն, հարազատների խնդրանքով, հաջորդ օրը նրան տեղափոխել են մասնավոր կլինիկա: Կորոնավիրուսի առկայությունն ախտորոշելուց հետո կնոջը տեղափոխել են Մոսկվայի թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: