Կորոնավիրուսը ինչպե՞ս կարող է վնասել տնտեսությանը և ո՞րն է կառավարության անելիքը

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի առկայությունը հաստատել է աշխարհի շուրջ 140 պետություն։ Կառավարությունները գնում են արտակարգ միջոցառումների, որպեսզի վիրուսի հետագա տարածումը կանխվի՝ պետությունները փակում են սահմանները մարդկային հոսքերի առաջ, իսկ բեռնափոխադրումներն իրականացվում են վարորդների բժշկական հսկողության պայմաններում։ Այսօր նաև Եվրամիությունը ձեռնարկեց աննախադեպ միջոցներ՝ փակելով Միության արտաքին սահմանները 30 օրով, միայն բեռնատարների համար կստեղծվի կանաչ գոտի, որպեսզի նրանք առանց խոչընդոտների իրականացնեն բեռնափոխադրումներ։

Ակնհայտորեն կորոնավիրուսը կարող է բացասական ազդեցություն թողնել նաև տնտեսությունների վրա։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ եթե Հայաստանում արտառոց ոչինչ էլ չլիներ, սահմանների փակումն արդեն իսկ նշանակում է, որ տնտեսության առանձին ոլորտներում նվազումն անխուսափելի է։ Խոսքը մասնավորապես՝ առևտրին ու սպասարկմանն է վերաբերվում, որոշ չափով նվազում արդյունահանման ոլորտում է ենթադրվում, որովհետև հումքի պահանջը համաշխարհային շուկաներում անկում է գրանցում դեռ հունվարից․ «Առևտրի ու սպասարկման ոլորտները որոշիչ են։ Եթե պղնձի միջազգային գները բարձրանան էլ, ակնհայտ է՝ տնտեսական ակտիվության անկում ենք ունենալու՝ հաշվի առնելով նաև այն, որ այս երկու ոլորտում բնակչության զգալի մասն է ներգրավված։ Իսկ դրա հետևանքը լինելու է գնողունակության անկումը, առկա պարտավորությունների կատարման հնարավորությունների կրճատումը և այլն»։

Կորոնավիրուսին և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը արձագանքել են նաև բանկերը՝ մի քանի ամսով վարկային արձակուրդ տրամադրելով հաճախորդներին։ Մարտի 18-ի կեսօրի դրությամբ գործող 17 բանկերից 16-ն արդեն իսկ վարկային արձակուրդ է հայտարարել։ Բագրատ Ասատրյանից հետաքրքրվեցինք՝ բանկերը, որպես  հարկ վճարողներ, ի՞նչ վնասներ կարող են կրել․ «Նախ հավելեմ, որ նման քայլեր ձեռնարկել են նաև վարկային կազմակերպությունները, որոնցից մեկի՝ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ի ղեկավարը եմ ես հանդիսանում: Այստեղ իրավիճակը հետևյալն է՝ մի կողմից համակարգը իրացվելիության խնդիր կարող է ունենալ բայց ԿԲ-ն արդեն հայտարարել է, որ իրացվելիության խնդիրների պարագայում ինքը քայլեր կիրականացնի։ Այստեղ խնդիր չեմ տեսնում նաև այն առումով, որ մեր բանկային համակարգը բավականին կայուն է: Կարծում եմ ԿԲ-ն պետք է ուշադիր լինի նաև վարկային կազմակերպությունների ու այլ ֆինանսական միջնորդների հարցում»։

Ֆինանսական շուկայում հավանական խնդիրներ չի տեսնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն օրերս արձանագրեց, որ դրությունը կայուն է՝ հատկապես, երբ միջազգային պահուստները հասցվել են աննախադեպ բարձր մակադրակի, իսկ ԿԲ-ն աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահեստավորել։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել էր 7․8%, իսկ այս տարվա առաջին ամսում՝ 8․9%։ Թե տնտեսական ցուցանիշները նախորդ ամիսների համեմատ ի՞նչ դրսևորում կունենան, ի՞նչ ծավալով անկում կապրեն, այսօր չի կարելի կանխատեսել, կարծում է Բագրատ Ասատրյանը։ «Նախ, որովհետև այսօր որևէ մեկը չի կարող ասել, թե կորոնավիրուսը դեռ ինչքան երկար կտևի, բացի այդ հարց է, թե համաշխարհային շուկայում ի՞նչ նոր իրադարձություններ տեղի կունենան, մասնավորապես, օրինակ, նավթային պատերազմը որքան կտևի, և կամ՝ ինչքան կարժեզրկվի ռուսական ռուբլին պայմանավորված նշվածով նաև իհարկե բազմաթիվ այլ գործոններով՝ պատժամիջոցներ, ռազմաքաղաքական իրավիճակ և այլ: Կարծում եմ կառավարությունը պետք է մշակի հնարավոր զարգացումների մի քանի սցենար և յուրաքանչյուր զարգացման համար առաջարկի միջոցառումների ծրագրեր»։

Իսկ ինչպիսի՞ն է դրությունը արտահանման ոլորտում։ Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ արտահանման հետ կապված խնդիրներ այս պահին չկան՝ ընկերությունները գործում են նորմալ պայմաններում․ «Կորոնավիրուսը մեզ վրա չի ազդել։ Ես հենց հիմա պատրաստվում եմ երկու շաբաթից ԱՄՆ արտահանում կազմակերպել։ Թե՛ ներմուծումների, թե՛ արտահանումների հետ կապված ոչ մի խնդիր չկա, նույնիսկ օտարերկրյա վարորդները, որոնք ցամաքով են գալիս, նրանց թույլ են տալիս մտնել երկիր»։

Րաֆֆի Մխչյանն, այնուհանդերձ, մի խնդիր առանձնացնում է՝ Վերին Լարսում հսկայական կուտակումներ կան․ «Ճանապարհը փակ է, մարդկանց փողերը վերջացել են, դիզվառելիք չունեն, դա բնական աղետ է, որի հետ ոչ վարչապետը կապ ունի, ոչ ես։ Դա մեր մշտական խնդիրն է»։ Րաֆֆի Մխչյանը, որ նաև սուրճի արտահանմամբ զբաղվող «Ռիո գրանդե» ընկերությունն է ղեկավարում, տեղեկացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրենց արտադրամասում ոչինչ չի փոխվել, որովհետև նախ՝ հզորության ընդամենը 10%-ով են աշխատում, և հետո՝ ձեռնարկությունը մեծապես մեքենայացված է և մարդկային գործոնն ավելի քիչ է:

«Մեր հայրենակիցներին կոչ եմ անում խուճապի չմատնվել, ցանկացած ապրանքի մեծ պաշարներ կան Հայաստանում, թող ոչ ոք իր ունեցած կանխիկ գումարներով գերծախսեր չանի ու չտանի պարենմթերքը փչացնի։ Թող մարդիկ հավելյալ ապրանքներ չգնեն, այլ միայն այնքան, ինչքան սպառում են սովորաբար»,- ասաց պարոն Մխչյանը։

Վարչապետը վերջերս մի հետաքրքիր փաստի մասին խոսեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մարդիկ սկսել են առևտուր անել ավելի շատ սուպերմարկետներից՝ երբեմն անտեսելով փոքր ու միջին խանութները, որտեղ ևս ապրանքների մեծ պաշար կա։ Այն, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքացիները մեծ քանակի ապրանքներ են գնել ու հետևաբար՝ նախատեսվածից շատ գումար ծախսել, Րաֆֆի Մխչյանի կարծիքով՝ տնտեսությունում ո՛չ դրական, ո՛չ բացասական հետք չի թողնի․ «Եթե մարդն ուներ 100 միավոր՝ մեկ ամսում ծախսելու համար, հիմա ծախսել է երեք օրում, ստացվում է՝ մյուս 27 օրերի համար նախատեսված գումարի մեծ մասն է ծախսում, իսկ խանութը, որ մթերքը պիտի վաճառեր մեկ ամսում, ծախսում է երեք օրում, և հաջորդ 27 օրերին փաստացի նույն քանակի չի վաճառելու»։

Պե՞տք էր հայտարարել արտակարգ դրություն և փակել սահմանը մարդկային հոսքի առաջ՝ կանխատեսելով տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցությունը, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ արտակարգ դրությունն ընդամենը իրավիճակի արձանագրումն է․ «Եթե մեկ շաբաթ առաջ հայտարարած լինեինք, մենք չէինք ունենա նման բռնկում, չէինք ունենա Էջմիածնի պես դեպքեր։ Սա մեր պետության ամենավատ օրը չի՝ պատերազմներ ու երկրաշարժ ենք տեսել, շրջափակում, և մենք պատվով դուրս ենք եկել դրանցից»։

Իսկ որպեսզի տնտեսությունն անդառնալի կորուստներ չունենա, ըստ Ասատրյանի, կառավարությունը պետք է արտակարգ միջոցառումների դիմի․ «Օգնի տնտեսվարողներին, բնակչությանը՝ աշխատողներին, որոնք որոշակի կորուստներ կունենան։ Ակնհայտ է, որ վիճակը բարդ է, և հիմա համախմբված, կազմակերպված միջոցառումներ են հարկավոր։ Պետք է ոլորտ առ ոլորտ ռիսկերը գնահատել՝ ըստ սցենարների»։

Կառավարությունից լուծումներ և առանձնահատուկ քայլեր են ակնկալում գործարարները։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տարածած հայտարարությունում արձանագրել է մի շարք խնդիրներ։ Միությունը կանխատեսում է, որ շատ գործարարներ խնդիրներ կունենան կանխիկ դրամական հոսքերի հետ և կնկատվի գործադիր իշխանության կողմից ժամանակավոր աջակցության կարիք:

«Մասնավորապես՝ նպատակահարմար է գործարարներին, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատերերին, հնարավորություն ընձեռել մի քանի ամսով տարաժամկետել հարկային պարտավորությունները: Անհրաժեշտություն կարող է առաջանալ վերակառուցելու վարկային պարտավորությունները: Տեղին կլինի նաև գործադիրի կողմից լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացումը»,- ասված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տարածած հայտարարությունում։

Ի դեպ, գործարարները կարիք են տեսնում ստեղծել մի մարմին, որին օպերատիվ աջակցության հարցերով կկարողանան դիմել գործարարների կազմակերպությունները, որոնք արդեն իսկ սեփական մաշկի վրա զգում են տնտեսական ակտիվության նվազումը։

Իսկ ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունն աջակցել այն գործարարներին, որոնք կտուժեն կորոնավիրուսից։ Դեռևս գործադիրը չի շտապում քայլեր ձեռնարկել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց, որ ինքը դեմ է տնտեսական նպաստ տալուն, ինչը կարող է թուլացնող դեր խաղալ, ծախսվող ամեն լումայի հիմքում կդրվի զարգացման կոմպոնենտը․ «Այդ աջակցությունների արդյունքում բիզնեսը, ընկերությունները պետք է գործեն ավելի ինքնավստահ, դառնան ավելի ուժեղ։ Հայաստանի տնտեսությունն այսօր ունի մեծ պոտենցիալ, ինչը կօգտագործվի, որ իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած։ Առկա ճգնաժամը դիտարկում ենք իբրև զրոյական կետ, որի վրա պիտի կառուցվի նոր իրականություն՝ սկսած սոցիալական պատասխանատվությունից, ավարտած մեր սովորույթներով»։

Տնտեսությանն աջակցելու ռազմավարության շուրջ այս պահին կառավարությունում քննարկումները շարունակվում են։ Պատկերացումները կան, պլանը պատրաստ է և վարչապետի հավաստմամբ՝ համոզվելուց հետո, որ ճիշտ որոշումներ են կայացնում, կառավարությունը կներկայացնի քաղաքացիներին։

 

Ռոբերտ Անանյան