Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստը այս պահին ընդմիջվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակն էր պատճառը: Նա վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում: Դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցեց հիվանդանոցից ստացած գրությունը, համաձայն որի՝ Ավետիսյանը ստացիոնար բուժման կարիք ունի: Դատախազ Պետրոս Պետրոսյանը …