Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ Նիդերլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների համար:

«Նիդերլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչև մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթնեերի վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները և նրանց նկատմամբ չեն կիրառվի մուտքի արտոնագրերի ժամկետների խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառավարության կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Նիդերլանդների միգրացիոն ծառայությունը փակ կլինի մինչև ս․թ․ ապրիլի 6-ը։ Այսուհանդերձ, հրատապ հարցերի համար ծառայության հեռախոսային կապը շարունակում է գործել։ Առկա է նաև հնարավորություն նշանակել հանդիպում մուտքի արտոնագրերի ժամկետների երկարաձգման համար։ Խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, ում ճամփորդական առողջապահակ ապահովագրության ժամկետը համընկնում են մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտի հետ, պարտադիր կերպով երկարաձգել ապահովագրության ժամկետները։ Նիդերլանդների միգրացիոն ծառայության հետ կարող եք կապ հաստատել նշյալ հեռախոսահամարով. +31 880 430 430»,- նշված է հաղորդագրության մեջ: