Եվրահանձնաժողովը մտադիր է 2 մլն եվրո տրամադրել՝ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության ամրապնդման համար

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը մտադիր է 2 միլիոն եվրո հատկացնել Եվրամիության տարածքում գործող ՀԿ-ներին՝ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության ամրապնդման համար: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նախաձեռնած նոր մրցույթին:

«Մրցույթի նպատակն է խթանել ժողովրդավարությունը, ԶԼՄ-ների համար կենսունակ միջավայրի զարգացումը և լրատվամիջոցների ազատությունը` խրախուսելով Հայաստանում անկախ, պրոֆեսիոնալ, ավելի նորարարական և ֆինանսապես կայուն լրատվադաշտի ստեղծումը», – նշվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթում:

Դրամաշնորհային մրցույթին կանոնների համաձայն՝ նախագծով ծրագրված գործունեության ոլորտներից մեկը լրագրողական նյութերի թվի ավելացմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, որի նպատակը մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, քննադատական ​​մտածողության խորը ընկալման խթանումը և ապատեղեկատվության դեմ պայքարը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախաձեռնությունները, որոնք հավակնում են մասնակցել ծրագրին, կարող են ուղղված լինել ​​նաև լրագրության մեթոդների ու չափորոշիչների բարելավմանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքը կլինի քաղաքական հարցերի շուրջ երկխոսության խթանման գործում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև քաղաքացիների համար տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների հասանելիության բարձրացումը:

Russia Today-ը հայտնում է, որ դրամաշնորհի համար կարող են դիմել Եվրամիության տարածքում հիմնադրված հասարակական կազմակերպությունները, որոնք համագործակցում են Հայաստանում ստեղծված առնվազն երկու համահիմնադիր կազմակերպությունների հետ:

Նելլի Մելքոնյան