Քաղաքացիները բողոքում են. Varks.am-ը մերժում է հետաձգել մարումները

Լուրեր

02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
Բոլորը

Սոցցանցերում աղմուկը Varks.am վարկային կազմակերպության շուրջ չի դադարում։ Քաղաքացիները բողոքում են, որ հակառակ տարածած հաղորդագրության ու Կենտրոնական բանկի հորդորների՝ կազմակերպությունը տրամադրված վարկերի մարման հետաձգումների հնարավորություն չի տալիս: Փոխարենը վարկառուները նամակներ են ստանում ուշացումների պատճառով տույժերի ու տուգանքների վերաբերյալ։

Քաղաքացիներն իրենց հերթին հրաժարվում են վճարել՝ ընդգծելով, որ արտակարգ դրության պայմաններում չեն աշխատում, եկամուտ չունեն, հետևաբար՝ ֆինանսական դժվարություններ կան։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում խումբ է ձևավորվել, որտեղ կազմակերպության կողմից մերժում ստացած վարկառուները քննարկում են հետագա քայլերը։ Խմբի անդամները մեջբերում են իրենց պայմանագրերում առկա կետը ֆորսմաժորային իրավիճակների վերաբերյալ՝ ընդգծելով, որ կազմակերպությունը հրաժարվում է այդ կետին համապատասխան քայլեր ձեռնարկել։

Մխիթար Երիցյանն աշխատում է սպասարկման ոլորտում՝ սրճարանում: Համաճարակի հետ կապված սրճարանն այս օրերին չի աշխատում ու քաղաքացին չի կարողացել վարկը ժամանակին վճարել:

«Ես 125 հազար դրամ վճար ունեմ, ամսի 17-ին պետք է կա՛մ հետաձգեի, կա՛մ վճարեի, բայց քանի որ արտակարգ դրություն է հայտարարվել, և ես չեմ աշխատում, մեր սրճարանը փակվեց, Varks.am-ը ինձ զանգահարեց ու պարտադրեց, որ պետք է վճարում կատարեմ։ Եթե չկատարեմ, կդիմեն Հարկադիր կատարման ծառայություն: Ես կապվեցի իրենց հետ, բացատրեցի, որ ունեմ խնդիր, ասացին՝ լավ, եթե նորություն լինի կզանգեն։ Այսօր ինձ նամակ է գալիս, որ արդեն երրորդ օրն է՝ չեմ վճարել, տույժեր են եկել: Նորից զանգեցին, ասացին, որ պետք է վճարեմ»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացին:

Նա վստահեցրեց, որ երբևէ վարկի վճարումը չի ուշացրել, բայց այս պահին, օբյեկտիվ պատճառներով, չի կարողանոմ վճարել։ Մխիթար Երիցյանը նաև դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին, սակայն խնդիրը չի լուծվել։

Varks.am-ի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հետաձգումները թույլատրվում են միայն այն քաղաքացիներին, ովքեր մինչ այժմ առանց ուշացումների են կատարել իրենց պարտավորությունները:

«Ներկայում մեր վարկառուներին ցուցաբերվում է անհատական մոտեցում, որի շրջանակում ընտրվել են շուրջ 30 հազար հաճախորդներ, ովքեր երբևէ ուշացումներ չեն ունեցել, և նրանց ծանուցվել է անհատական հաղորդագրությունների միջոցով, և նրանց վճարման օրը սահմանվել է ապրիլի 15-ը»,- նշեց աշխատակիցը։

Նա նաև ընդգծեց, որ այն հաճախորդները, ովքեր նախկինում ուշացումներ են ունեցել, չեն կարողանա օգտվել այս առաջարկից։

Իր հերթին, ընկերության Մարքեթինգի և PR բաժնի ղեկավարը չցանկացավ պատասխանել մեր այլ հարցերի՝ նշելով, որ խնդրի շուրջ մանրամասներ կներկայացնեն մամուլի հաղորդագրության միջոցով։

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպանը ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը նույնպես նշեց, որ վարկային կազմակերպություններն ու բանկերն անհատական մոտեցում են ցուցաբերելու։

«Կան բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնց մոտեցումը հետևյալն է, որ անհատական մոտեցում պետք է իրականացնել, որովհետև եթե մենք այս կանոնից շատ ենք հեռանում, որոշակի ռիսկեր են ավելանում ֆինանսական համակարգում: Բոլորդ էլ գիտեք, որ համակարգը միջնորդի դեր է կատարում, մենք կոչ ենք արել բոլոր այն հաճախորդներին, ովքեր այդ դժվարությունները չունեն, պարտավորությւոնները կատարեն, որպեսզի բանկերը կարողանան դժվարություններ ունեցող հաճախորդներին թիրախավորված օգնություն ցուցաբերել»,- նշեց նա:

Ի՞նչ պետք է անեն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ նման խնդիրների բախվող քաղաքացիները: Factor.am-ի հետ զրույցում ԿԲ խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց՝ հարկավոր է զանգահարել Կենտրոնական բանկի թեժ գծին:

Նա նաև նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց և վարկային արձակուրդի հետ կապված հաղորդագրություններից հետո բավականին թվով զանգեր են ստացել, վերջին օրերին, սակայն, դրանք էապես նվազել են:

«Առաջին մի քանի օրերին թեժ գծին ստացվել է 400-ից ավելի զանգ, սակայն այս պահին զանգերի, դիմումների քանակը նվազել է: Սա նշանակում է, որ շատերն իրենց հարցերի լիարժեք պատասխանը ստացել են»,- ասաց Հարություն Բերբերյանը:

Անժելա Պողոսյան